Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը նոր պաշտոն կստանա

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն, ում պաշտոնից ազատելու համար առաջարկը վարչապետն արդեն ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, նոր պաշտոն կստանա, սակայն ոչ իրավապահ համակարգում:

Tert.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու առաջարկն արել է ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ դեռ երկու ամիս առաջ: Պատճառն այն է, որ ըստ ոստիկանապետի՝ Հայկ Մհրյանը համակարգին չի տիրապետում:

Tert.am-ի տեղեկություններով՝ Հայկ Մհրյանն աշխատանքի կանցնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, սակայն քանի որ այն աշխատանքը, որը զբաղեցնելու է Հայկ Մհրյանը, այդ պահին թափուր հաստիք չէ, այդ մասին չենք հրապարակի:

Սակայն Հայկ Մհրյանը նախընտրում է դառնալ Կոտայքի փոխմարզպետ և շարունակել աշխատել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ, ով հավանաբար վաղը կնշանակվի այդ պաշտոնին:

Հիշեցնենք, որ Հայկ Մհրյանը 2013-ին ազատվել էր ոստիկանություն զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ, 2015-ին նրան հանել էին ոստիկանության կադրերի ռեզերվից:

Նրան իր ընկերոջ՝ Հայկ Մարությանի միջոցով Նոր Նորքի թաղապետ նշանակել տվեց նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը: Թաղապետարանում էլ աշխատակիցների հետ լարվածություններն ու Մհրյանի կողմից կոշտ վերաբերմունքը հարթվում էր Արման Սարգսյանի հոր՝ Գևորգ Սարգսյանի հորդորներով:

Բացի այդ, այստեղ էլ Հայկ Մհրյանը «համակարգին» չի տիրապետել, այլ կառավարումը հանձնել է Աստղիկ Գասպարյանին, ում գլխավոր մասնագետից նշանակել էր թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ:

Բացի այդ, ըստ տեղեկությունների, թաղապետարանում չգրանցված աշխատողներ է ունեցել, ոնց վճարել է պարգևատրումների ֆոնդից:

Ինչևէ, այնուհետև մոտ 20 օրորվ Մհրյանը գնաց քրեակատարողական ծառայություն, որպեսզի գնդապետի կոչում ստանա, և նշանակվի իր հարևան, վաղեմի ընկեր, արդեն նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի տեղակալ, ում հետ Վահե Ղազարյանը, փաստորեն, չուզեց աշխատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում