Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց

Ամուլսարում մեքենան անցել է ցուցարարի ոտքի վրայով, սկսվեց նստացույց

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: ԱԺ «Լուսավոր Հայասատան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, դիմելով մարզային ոստիկանապետ Գևորգ Ազիզյանին, հետաքրքրվեց՝ վերջինս տեղյա՞կ է, որ ոստիկանական ավտոմեքենայով անցել են քաղաքացիներից մեկի ոտքի վրայով: Ազիզյանն արձագանքեց, թե տեղյակ չէ, բայց եթե անգամ եղել է նման դեպք, պետք է դրա վերաբերյալ համապատասխան հաղորդում ներկայացնել:

«Երևի անզգուշությամբ է եղել, որովհետև դիտավորությամբ չէր կարող նման բան լինել: Հրմշտոցի մեջ ամեն ինչ կարող է լինել»,-ասաց Ազիզյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում