Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ

Համայնքի 11 զոհերը Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ էին. Մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Arevelk.amԸստ «Արեւելքի» Լիբանանի աղբյուրների, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11 հայ, 250 էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.

Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն: Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն:

Նազար Նաջարյան

Ջեսիկա Բեզջյան

Գայա Ֆոտուլյան

Դելիա Փափազյան

 

Ժակ Բարամագյան

Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան

Վարուժան Թոսունյան

Անահիտ Բերբերյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում