«Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները

«Ժողովուրդ». Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները

Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի հետեւանքով մի քանի օր առաջ չորս հաստաբուն ծառ էր հատվել: Եվ այս հանգամանքը չվրիպեց քաղաքացիների ու բնապահպաններից աչքից, որոնք ահազանգում էին ծառերի հատման մասին, միաժամանակ հիշեցնում, թե ինչպես էին այսօր իշխանության մեջ գտնվող մարդիկ ժամանակին պայքարում պուրակի ծառերի համար, երբ այն ժամանակ Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, իսկ պայքարողների մեջ էր նաեւ այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ պայքարը թեժ էր դեռ 2012 թվականին, երբ ծառահատումներին դեմ էին բազմամարդ ցույցերով, ի վերջո, ամիսներ տեւած պայքարից հետո՝ արդեն 2013 թվականին, ՍԵրժ Սարգսյան Մարգարյանին հրահանգեց՝ «Տարոն ջան, սիրուն չէ», եւ ակտիվիստ­ները հասան իրենց նպատակին:

Այսօր արդեն պուրակի շուրջ կրկին աղմուկ է. արդեն 2019 թվականին Հայկ Մարությանի կողմից որոշում էր կայաց­վել «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ի և Մաշտո­ցի պուրակի այս վարձակալված հատվա­ծում կառուցապատման իրավունք տալ: Ի դեպ, պարզվում է, որ «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ն այնքան էլ օրինակելի կա­ռուցապատող չէ: Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այն արդեն մի քանի անգամ վարչական տույժի է են­թարկվել շինարարարությունը ճիշտ չկազմակերպելու պատճառով:

Ստացվում է՝ հեղափոխությունից երկու տարի անց, սակայն, արժեքների փոփո­խություն տեղի չի ունենում, եւ այս անգամ էլ հեղափոխության արժեքները ոտնա­կոխ է անում քաղաքապետ Հայկ Մարությանը, որը, նկատենք, տարիներ առաջ այս պուրակի պայքարի առաջամարտիկներից էր:

Հենց այսպիսի դրվագներն են ազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վար­կանիշի վրա: Օրեր առաջ էլ հեղափոխու­թյան արժեքները տապալել էր «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի անվան շուրջ աղմուկը դեռևս չի դադարում, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ դեռ ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու համար, թե որքանով վեր­ջինս կապ ունի White Shorja անվամբ լո­ղափի հետ: Եվ ի՞նչ ունենք այս երկու իրադարձությունների արդյունքում. Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնա­կոխ են անում հեղափոխության արժեք­ները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում