Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը

Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ ՀՀ երկու փոխոստիկանապետերի՝ այդ թվում Հայկ Մհրյանի ազատման մասին հայտնի էր դարձել երեկ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում