AM | RU
USD
EUR
RUB

ՊՆ-ն պետք է նոր լուծումներ գտնի համավարակի ընթացքում. Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է կորոնավիրուսային համավարակի ընթացքում զինված ուժերում իրականացվող հատուկ միջոցառումներին, ինչպես նաև դրանց առաջացրած խնդիրներին:

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

Ելնելով այդ հանգամանքից՝ ՊՆ-ից տեղեկացնում են, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։

Զինծառայողների առողջության պահպանման և զինված ուժերի բնականոն կենսագործունեության պատշաճ իրականացման տեսանկյունից այս քայլը, իհարկե, անսպասելի չէր։

Անկախ այն հանգամանքից, որ նոր կորոնավիրուսի վարակման դեպքերը Հայաստանում նվազման միտում են դրսևորում, իսկ Արցախում ի սկզբանե դրանք լայն տարածում չեն ունեցել, այնուամենայնիվ, զինված ուժերը, իրենց ծառայության և գործունեության բնույթից ելնելով, պետք է կրկնակի, եռակի ապահովագրել վարակի տարածումից։

Կորոնավիրուսի հետևանքով զինված ուժերում իրականացվող հատուկ միջոցառումները որոշակի խնդիրներ են ստեղծել պարտադիր ժամկետային զինծառայողների տեսակցությունների, արձակուրդների, արձակումների հետ կապված, սակայն պետք է գիտակցել, որ սա բխում է մեր զինված ուժերի և հենց այդ զինծառայողների անվտանգությունից։

Եթե նույնիսկ մեկ ամիս հետո Հայաստանում արտակարգ դրությունը չերկարաձգվի, ապա այդ դեպքում ևս, որոշակի ժամանակ անհրաժեշտ է զինծառայողների՝ հատուկ ռեժիմով ծառայությունը շարունակել, որովհետև ցանկացած անզգուշություն, զգոնության թուլացում կարող է վարակի նոր բռնկման բերել, իսկ դրանց տարածվելիությունը զինված ուժերում ուղիղ առնչություն ունի մարտունակության հետ կապված հարցերին։

Առանձին դեպքերը, վարակի ներթափանցման դեպքերը մինչ այս պահը զինված ուժերում օպերատիվ հակազդեցության են արժանացել՝ դրանց տարածումը արագ կանխվել է, իսկ փոքր օջախները ժամանակին մարվել են։ Սակայն կրկնում եմ՝ զինված ուժերում հատուկ միջոցառումների իրականացումը ենթադրում է ժամանակային որոշակի ընթացք և այս հարցում շտապողականությունը որևէ ձևով չի նպաստում ընդհանուր խնդիրների կատարմանը։

Բարեբախտաբար Հայաստանում և Արցախում զինծառայողների ծնողները, որքան էլ մեծ ցանկություն ունեն տեսակցության գնալու կամ արձակուրդում տեսնելու իրենց ընտանիքի անդամներին, այնուամենայնիվ, գիտակցաբար են մոտենում Պաշտպանության նախարարության հատուկ միջոցառումներին։

Մեկ այլ խնդիր է սպայական կազմի, պայմանագրայինների արձակուրդների կազմակերպումը, ինչը նույնիսկ առօրյայում խնդիրներ է պարունակում և կախված զինծառայողների վարքագծային դրսևորումներից՝ այդ ռիսկերը կարող են աճել կամ նվազել։

Պաշտպանության նախարարությունը, Կառավարությունը բացի կանխարգելիչ միջոցառումներից, այս ժամանակահատվածում կարող են քննարկել նաև զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների հանգստի կազմակերպման տարբեր մոդելներ։

Խնդիրն այստեղ, այսպես ասեմ, փոխհատուցման հարցը չէ, խնդիրը նրանում է, որ զինծառայողների հանգստի կազմակերպումը բխում է մարտունակության բարձրացմանն ուղղված միջոցառումների տրամաբանությունից, և այս իրավիճակում ՊՆ-ն պետք է նոր՝ ժամանակավոր լուծումներ գտնի՝ ապահովի զինծառայողների հանգիստը։

Հատկապես այս փուլում, երբ արտաքին սահմանները փակ են և հանգստյան տները, հյուրանոցները խիստ վերապահումներով են աշխատում, կարելի է առանձին բնակավայրերում՝ Ջերմուկում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Հանքավանում (այս համայնքները պայմանական են) զինծառայողների և նրանց ընտանիքների հանգստի կազմակերպման գոտի սահմանել, այնտեղ ապահովել հակահամաճարակային հատուկ ռեժիմ և նրանց ապահովել հանգստով։

Կրկնում եմ՝ սա ոչ միայն բարի կամք է կամ զինծառայողների նկատմամբ հարգանքի դրսևորում, հանգստի ապահովումն ուղիղ կապ ունի զորքերի մարտունակության բարձրացման հետ։ Բնականաբար, նշածս օրինակը դեռևս քննարկումների մեծ տեղ ունի, սակայն այս տրամաբանության մեջ այլ մոդելներ կարելի է քննարկել, որով զինծառայողների և նրանց ընտանիքների հանգստի ապահովումից բացի նաև կարևոր տնտեսական հարցեր լուծել, որոշակի լուծումներ տալ տարբեր ոլորտային խնդիրներին։

Պետք է նաև արձանագրել, որ մեր զինված ուժերը նոր կորոնավիրուսի առաջին պայմանական փուլը պատվով հաղթահարել են, և առ այս պահն իրականացված կանխարգելիչ միջոցառումները արդյունավետ են եղել, սակայն համաճարակի առումով աշխարհում ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ դեռ վաղ է թուլանալ կամ մեղմացնել իրականացվող միջոցառումների բնույթը, որովհետև վարակի նոր բռնկումներից, զանգվածային տարածումից դեռևս ապահովված չենք, իսկ մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրադրությունը մեզ ստիպում է, որպեսզի ցանկացած հարցում լինենք խիստ հաշվենկատ և հավասարակշռված։

Լրահոս
Մարդկանց համբերության բաժակը լցվել է, որովհետև ԱՊՊԱ-ից ոչ մի լավ բան չեն տեսել. բողոքի ակցիա է նախապատրաստվում Աթենքում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար Սաուդյան Արաբիան 50 ավիահարված Է հասցրել Եմենին «Շահումյանցի Ժիրոյին», «Կիլիկիացի Հարութին» ու «Պզեին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից 47 համարի ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ» Փնտրվում է նախագահ․ իշխանության անդամները ցայտնոտի մեջ են․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ» Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս․ «Հրապարակ» Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում․ «Ժողովուրդ» Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Մահացել է Ալիևի թիկնազորի պետը Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՀՀ զինված ուժերը համալրվել է դեսանտային նոր ուղղաթիռներով Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից ՌԴ արևմտյան ռազմական օկրուգը ուժեղացրել է հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել քաղաքական Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով Սյունիքի մարզը կարող է դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan