Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ)

Կառավարության դիմացից բերման ենթարկվեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԿառավարության շենքի դիմացից ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցի բնակիչներից մեկին:

Ոստիկանության աշխատակիցները նշեցին, որ քաղաքացին բերման է ենթարկվել Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

Բնակիչները նշեցին, որ դիմակը իջեցրել է, որ խոսի, ապա տվյալներ են ուզել, չի ներկայացրել, ինչից հետո բերման են ենթարկել:

Հիշեցնենք, որ Եկմալյան փողոցի 4-16 հասցեի 27 բնակիչ պահանջում են իրենց հատկացնել տներ, քանի որ իրենց տները քանդվել են՝ գերակա շահ ճանաչվելու պատճառով: Բնակիչները նշում են, որ 15 տարի է՝ մնացել են առանց տուն և հիմա որևէ մեկն իրենց խնդրով չի զբաղվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում