Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամուլսարում 3-րդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱմուլսարում արդեն երրրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Նախօրեին Ամուլսարի 2-րդ պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տեղաշարժել ու տարածքից դուսր էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչն էլ բողոքի առիթի է դարձել: Ցուցարարները նշում էին, որ վագոն-տնակը պետք է վերադարձվի իր նախկին տեղը, սակայն դա երկու օր է նրանց չհաջողվեց: Նախօերին տասը անձ է բերման ենթարկվել ու ազատ արձակվել, երեկ՝ յոթ ցուցարար, եղել են նաև բախումներ ոստիկանության ու ցուցարարների միջև:

Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը երկու օր է հորդորում է հարցը քննարկել կառավարության հետ, սակայն չեն համաձայնում, և նշում են, որ վագոն-տնակի հետ կապված պահանջը կարճաժամկետ պահանջ է, իրենց հիմնական պահանջը հանքը չշահագործելն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում