Սպասվում է նոր պաշտոնանկություն

Սպասվում է նոր պաշտոնանկություն

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԱռողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետը։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Անուշ Պողոսյանին 2020 թվականի սեպտեմբերի 10-ից ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում