Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան

Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԲեյրութի կենտրոնում ոստիկանական ուժերն արցունքաբեր գազ են կիրառել վարչապետ Հասան Դիաբի կառավարության հրաժարականը պահանջող տասնյակ ցուցարարների նկատմամբ:

France24-ի փոխանցմամբ՝ մի խումբ ցուցարարները, փորձելով ճեղքել ոստիկանական պատնեշը, ցանկացել են խորհրդարանի շենք ներխուժել, իրավապահների ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր նետել, մի շարք խանութների ապակիներ ու ցուցափեղկեր կոտրել:

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ստիպված են եղել ցուցարարներիին ցրելու նպատակով արցունքաբեր գազ կիրառել: Դրա, ինչպես նաև տեղի ունեցած բախումների հետևանքով երկու կողմից էլ վիրավորներ կան:

Ակտիվիստները կոչ են անում շաբաթ օրը հակակառավարական մեծ ցույց անցկացնել՝ կառավարության հրաժարականի պահանջով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում