AM | RU
USD
EUR
RUB

Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱյսօր համայնքապետարանի իր գործառույթն է իրականացնում, բեռնատարը եկել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերության վագոն-տնակները տեղափոխի, սպասում ենք վերամբարձ կռունկը գա, որ համայնքապետարանն օրինական ձևով տարածքից հանի այդ գույքը, որը այստեղ չպետք է լինի. այս մասին Ամուլսարում ընթացող ակցիայի ժամանակ նշեց Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

Նշենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ամուլսարի տարածքում ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցները պահանջում են ՇՄԱԳ-ն անվավեր ճանաչել, Կառավարությունը խնդրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնի, իրենց վագոն–տնակը մնա նույն տեղում, և «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները հեռանան հանքի տարածքից:

Լրագրողի դիտարկմանը, թե պահնորդների թիվը շատացել է, ի՞նչ է կարծում` արդյոք հնարավո՞ր է, որ կրկին բախումներ լինեն, Շիրակ Բունիաթյանը նշեց, որ իրենց համար նրանց աշխատելաոճն անհասկանալի է.

«Առաջին օրը, երբ Ջերմուկ տանող ճանապարհին եկել էին «Կալաշնիկովը» ուսներին, հարցնում էինք` ով եք, ասում էին` մենք ոստիկանությանը կից զորքերից ենք, այսինքն` իրենց չեն տեղեկացրել իրենց պարտականությունների մասին, չեմ կարող կանխատեսել իրենց վարքագիծը»:

Անդրադառնալով «Լիդիան Արմենիա»-ի ֆեյսբուքյան հայտարարությանը, որ իրենց գործողությունները համապատասխանում են օրենքի պահանջներին, Շիրակ Բունիաթյանը նշեց.

«Համայնքապետարանը չի կարող ապօրինի գործողություն իրականացնել, իսկ եթե ինչ- որ հարց վիճելի է, «Լիդիանի» և համայնքապետարանի իրավաբանները պետք է քննարկեն: Երեկ համայնքապետը հայտարարեց, որ վաղը օրենքի սահմաններում վագոն-տնակները պետք է դուրս գան: Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել: Այս պահին կարևոր չէ` 30 մետր կլինի տեղափոխումը, թե 15, սպասում ենք տեղադրմանը, որից հետո նոր օրենք առաջ կքաշեմ, որը հաստատ փակուղի կմտցնի այդ վագոն-տնակներն այդտեղ տեղադրելու հանգամանքը»,- նշեց բնապահպանը:

Լրահոս
Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ) Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan