Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ

Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.amԿորոնավիրուսային վարակի դեպքերի թվի ավելացումը, որը կանխատեսվում է աշնանը սեզոնային վարակի աճի ֆոնին, չպետք է անվանել «երկրորդ ալիք», քանի որ վարակի դեպքերը շատ ավելի քիչ կլինեն, քան գարնանը, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Սանկտ Պետերբուրգի հետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանի խոսքը։

«Ես դա չէի անվանի «երկրորդ ալիք»: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նկատի ունենք՝ ասելով «երկրորդ ալիք»։ Ես ավելի քան վստահ եմ, որ դեպքի թվի այնպիսի աճը, ինչպիսին եղել է գարնանը, այլևս չպետք է լինի այն պատճառով, որ արդեն առկա է վիրուսի հակամարմին։ Եթե դա չլիներ, ապա մենք իրավունք կունենայինք խոսել երկրորդ և երրորդ ալիքների մասին, և պատվաստանյութերի արդյունավետության հարցը նույնպես կասկածի տակ կլիներ: Այստեղ, ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ ձևավորվում է օրգանիզմի կոլեկտիվ պաշտպանություն»,- ասել է բժիշկը։

Բժշկի խոսքով, դեպքերի աճ է սպասվում ուսումնական և աշխատանքային տարվա մեկնարի ընթացքում: «Բնականաբար, օգոստոսի համեմատ ավելի շատ դեպքեր կլինեն, բայց ես չեմ կարծում, որ այդ դեպքերն ավելի շատ կլինեն, քան մայիսին»,– նշել է գիտնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում