«Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ)

«Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԼիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել արտաքին ուժերի ներգրավվածությունն օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին, մասնավորապես՝ ռմբակոծության կամ հրթիռակոծության տեսքով: Այս մասին տեղեկանում ենք լիբանանյան MTV հեռուստաընկերության կայքից:

«Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ, գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն՝ հրթիռի կամ ռումբի օգտագործման միջոցով կամ այլ գործունեությամբ: Ես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել եմ մեզ արբանյակային լուսանկարներ տրամադրել, սակայն եթե նրանք չունեն լուսանկարներ, մենք այլ երկրների կխնդրենք պարզել` պայթյունն արտաքին էր, թե հրդեհի հետևանքով է տեղի ունեցել»,-ասել է Լիբանանի նախագահը:

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 149 զոհի և 4000 վիրավորի մասին:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

People on the street in Beirue which is strewn with debris from damaged buildings following the explosion

A man reacts at the scene of an explosion at the port in Lebanon's capital Beirut on August 4

A huge explosion rocked the Lebanese capital Beirut, wounding dozens of people, shaking buildings and sending huge plumes of smoke billowing into the sky

Sombering scenes showed citizens in despair as their homes were damaged, with walls blown through and windows shattered

A view shows the damages entrance of a store in Burj Abu Haidar area in Beirut

Glass is shattered by the explosion at the Cavalier Hotel in Beirut following the explosion

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում