Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amԱյո՛, անկասկած, Ապրիլյան պատերազմը հաղթանակ էր: Հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքներն օգտագործած հակառակորդի նկատմամբ, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները: Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր:

Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 հազար հեկտար անվտանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտարը», – ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է՝ պատերազմի ընթացքում ինքը չի պնդել, որպեսզի այդչափ տարածքը մեր բանակը հետ վերցնի, որովհետև առավելությունը տվել է զինվորների կյանքին:

«Եվ իմ որոշման մեջ ես եղել եմ վճռական», – նշեց Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում