Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԲեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Քիչ առաջ Լիբանանում Հայաստանի դեսպանությունից փոխանցեցին, որ զոհված հայերի թիվը հասել է 13-ի»,- ասաց Նաղդալյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 154-ը, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի:

Երեւանից օգոստոսի 8-ի երեկոյան տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը:

 

ԼՐԱՀՈՍ
18:46 • 07/08
Վարկերի հասանելիությունը որոշ ժամանակ առաջ ցածր էր, այժմ վարկերը շատ ավելի հասանելի են, բայց բախվում ենք հակառակ երևույթին, երբ պետք է որոնել ինչ-որ այլ՝ միջին, ավելի ընդունելի մակարդակ․ ԿԲ նախագահ
18:41 • 07/08
Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ռուսաստանի «մերձավոր հարևանների» հետ իրավիճակը
youtube subscribe

18:27 • 07/08
Վրաստանում մինչև 17 տարեկան երեխաներն ուսումնական տարվա սկզբին 200 լարի օգնություն կստանան. Գիորգի Գախարիա
18:24 • 07/08
Ռոնալդուն 2006-ին մոտ է եղել Վալենսիա տեղափոխվելուն
18:21 • 07/08
Հայկական ստարտափը 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ստացել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
18:12 • 07/08
Մոտ 70 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր․ ՔՏՀԱ տեսչական մարմին
18:10 • 07/08
Նոր Սիլիկյան խճուղու մի

Հետևեք մեզ նաև Telegram-ում