Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

Հնդկաստանում օդանավը կոշտ վայրէջքից հետո երկու կեսի է բաժանվել. կան տասնյակ զոհեր և վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Air India Express ավիաընկերության օդանավերից մեկը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքում կոշտ վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղու սահմաններից ու երկու կես եղել, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Boeing 737 ինքնթիռը թռչում էր Դուբայից: Դրանում, ըստ տարբեր աղբյուրների, եղել է 170-191 մարդ: Հաղորդվում է 14 զոհի և ավելի 123 վիրավորի մասին:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, որոնք ուղևորներին հանում են ինքնաթիռից:

Изображение

Изображение

Հետևեք մեզ նաև Telegram-ում