AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել

 

«ԱԱԾ-ում նոր սկանդալ է հասունացել։ Մենք արդեն մոտ մեկ շաբաթ է գրում ենք, որ ԱԱԾ նոր տնօրենը որոշել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել՝ նա ԱԱԾ-ում «ապօրինի զենք» է հայտնաբերել եւ որոշել է մեղադրել ԱԱԾ նախկին տնօրենին ու գործող աշխատակիցներին։ Մենք գրել էինք, որ ձերբակալվել է ԱԱԾ սպառազինությունների բաժնի պետ Արտակ Թորոսյանը, փորձել են նրանից ցուցմունքներ կորզել, որ զինապահեստում եղած «ապօրինի զենքի» որոշ նմուշներ «պատկանում են» Արթուր Վանեցյանին։ Բայց քանի որ ԱԱԾ-ում միշտ եղել է հաշվառված, բայց անհայտ ծագումնաբանությամբ զենք, որն օգտագործվել է տարբեր նպատակների համար, ԱԱԾ հին աշխատակիցները, այդ թվում՝ Սպառազինության բաժնի պետը նման ցուցմունք չեն տվել։

Սակայն Նիկոլ Փաշինյանը խստիվ հրահանգել է Քյարամյանին՝ ամեն գնով Վանեցյանին մեղադրանք առաջադրել եւ նա հուսահատ փնտրտուքի մեջ է։ Թորոսյանի հարցում ձախողվելուց հետո, երբ պարզ է դարձել, որ վերջինս Վանեցյանի դեմ ցուցմունք չի տալու, Քյարամյանը որոշել է «աշխատել» ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի ուղղությամբ։

2013 թվականից ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, գեներալ Արամ Հակոբյանին փորձել են մեղադրել Ծառայությունում առկա «ապօրինի» զենքի համար։ Սակայն մինչ ԱԱԾ-ում գցում-բռնում են՝ ինչպես գործը հարուցել, ինչպես ստիպել, որ Հակոբյանը Վանեցյանի դեմ ցուցմունք տա, ինչպես անել, որ չխայտառակվեն, բայց հրահանգը կատարեն, նոր սկանդալ է ծագել։

Գեներալ Արամ Հակոբյանը պատահաբար հայտնաբերել է, որ իր կաբինետում «ժուչոկ»՝ գաղտնալսող սարք է տեղադրված։ ԱԱԾ վաղեմի աշխատակիցը խիստ վրդովվել է, մեծ աղմուկ է բարձրացրել, ասել է՝ կամ պետք է դատարանի որոշում ցույց տաք, որով գաղտնալսում եք ինձ, կամ՝ եթե չկա նման որոշում, ուրեմն կարող ենք ենթադրել, որ օտարերկրյա գաղտնի ծառայություններ են ներխուժել ՀՀ ԱԱԾ շենք եւ գաղտնալսում են տնօրենի տեղակալին։ Սկանդալը մարելու եւ այս խայտառակ միջադեպը ԱԱԾ պատերի ներսում կոծկելու համար Արգիշտի Քյարամյանը «լեզու է գտել» Հակոբյանի հետ՝ որոշել են, որ քրեական գործ չի հարուցվում, նրան հանգիստ են թողնում, Հակոբյանը գնում է արձակուրդ, կրքերը հանդարտվում են, իսկ արձակուրդից վերադառնալով գեներալը գնում է կենսաթոշակի, որովհետեւ 29-ամյա այս երիտասարդի հետ աշխատել ուղղակի «հնարավոր չէ»։

Ի դեպ, ԱԱԾ տնօրենի տեղակալը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի եղբայրն է։ Երեկ մենք Հակոբյանի հետ փորձեցինք զրուցել եղբոր թեմայով, սակայն նա կտրականապես հրաժարվեց խոսել։ Հարցին՝ ճի՞շտ է, որ արձակուրդից հետո իր եղբայրը «վաստակած հանգստի» է մեկնելու, ասաց․«Փաստորեն, դուք ամեն ինչ էլ գիտեք, ինձ հարցեր մի տվեք»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan