Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)

Բեյրութում հազարավոր բնակիչներ բողոքի ցույց են իրականացնում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԼիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նահատակների հրապարակում խոշորամասշտաբ ցույց է մեկնարկել:

Երկրի հազարավոր բնակիչներն իշխանություններից պատասխան են պահանջում օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի առնչությամբ:

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Երկրի ՆԳՆ տվյալներով՝ պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»:

Պայթյունի հետևանքով ավելի քան 150 մարդ է մահացել, որից 13-ը հայեր են: Ավելի քան 5000 վիրավորների թվում նույնպես հարյուրավոր հայեր կան:

Ինչպես փոխանցում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելկու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում