Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ուղերձում Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվան ու Մինսկը կշարունակեն փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչը բխում է ռուս ու բելառուս եղբայրական ժողովուրդների շահերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում