Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Եսայանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Տիգրան Եսայանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից», – ասված է հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում