Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԲնապահպանները միջոցառում են նախաձեռնել Ազգային ժողովի այգում: Նրանք զբոսնում են ԱԺ այգում, ինչպես նաև գործնագործ խաղում՝ հանուն Ամուլսարի պաշտպանության։

Նախաձեռնողները հայտնել են, որ այդ կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող արդար և անկոտրում պայքարին։

Նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում