Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.amԼիբանանի կառավարությունը հրաժարական է տվել, լուրը LBC հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Հանրապետության առողջապահության նախարար Համեդ Հասանը: Այս մասին տեղեկանում ենք Ռիա Նովոստիից։

Նիստի ավարտից հետո ԶԼՄ-ները հայտնել են երկրի պաշտպանության նախարար Զեյնա Աքրիի պաշտոնից հեռանալու մասին: Բացի այդ, նախկինում նմանատիպ հայտարարություններով արդեն հանդես են եկել կառավարության մի քանի անդամներ։

Սակայն այդ տեղեկությունը դեռ չի նշանակում կառավարության պաշտոնական հրաժարականը։ Սպասվում է, որ այսօր երեկոյան այդ հարցի շուրջ հայտարարություն կանի վարչապետը։

Կառավարության հրաժարականը ամբողջ կազմով կնշանակի, որ Լիբանանի իշխանությունները կկատարեն Բեյրութի բնակիչների պահանջներից մեկը, որոնք ուրբաթ օրվանից զանգվածային բախումների վերաճած հանրահավաքներ են անցկացնում:

Ուրբաթ նրանք գրավել են 4 նախարարությունների շենքերը, սակայն բանակին հաջողվել է նրանց դուրս մղել կառավարական համալիրներից։ Անկարգությունների հետեւանքով, ինչպես հայտնել են ՆԳՆ-ում, զոհվել է անվտանգության ուժերի աշխատակիցը, տուժել է ավելի քան 700 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում