AM | RU
USD
EUR
RUB

Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԵրեկ, երբ տեսա ինչ աղմուկ է բարձրացվել, դա ինձ ստիպեց, որ բացատրություն տամ. այսօր Para.Tv լրատվական կայքին տված հարցարույցում՝ անդրադառնալով երեկ Ազատություն ռադիոկայանի կողմից իր տունը նկարահանելու միջադեպին նշեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նախկին ոստկանապետը, անդրադառնալով միջադեպի մանրամասներին, նշեց, որ տեսել է իր տան վրա տասը մետր բարձրության վրա դռոն է գործում, սկզբից մտածել է ահաբեկչության և պրովոկացիայի մասին, քանի որ առաջին անգամը չէ, որ դռոնով նկարահանել են այդ տարածքը: Սակայն, Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ նախորդ երկու նկարահանումը կատարվել է լճի վրա, իսկ այս նկարահանումը եղել է անմիջապես տան վրա:

«Նստել եմ իմ կվադրոցիկլը և դուրս եմ եկել, մտածել եմ այդ տարածքը խոցելի է: Տեսել եմ, որ դռոնը շարժվում է դեպի վերև, այդ ուղղությամբճանապարհով գնացել եմ: 300-400 մետր հեռու տեսել եմ կանգնած 2 ավտոմեքենա և մեքենայից դուրս եկած 6-7 քաղաքացիներ, ես գնացի կանգնեցի նրանց կողքը: Նրանցից մեկի ձեռքին տեսա հեռակառավարման վահանակ, ասեցի․ «Սա ի՞նչ է տղա, ասեց պուլտ ա, ասեցի ինչ պուլտ է, ասաց՝ իմ պուլտն է, ասեցի՝ այդ դռոնը դուք եք բաց թողել իմ տուն, ո՞վ եք դուք: Իրենք այլայված էին, իրենք 5-6 հոգով էին ես մենակ: Ես վրդովված էի, որովհետև հազար բան է տեղի ուեննում: Ավելին ասեմ, ժամանակին՝ երկու- երեք տարի առաջ ԱԱԾ-ում գիտեմ, որ խումբ կար, որը մահափորձ էին կազմակերպել, ես գիտեմ ԱԱԾ-ն նրանց վերցրել էր և մեկ ամիս հետո, նրանց բաց են թողել և չգիտեմ այդ գործի ճակատագիրը ի՞նչ է եղել: Եթե 6-7 հոգի 30 տարեկան երիտասարդները վախենում են ինձանից՝ 62 տարեկանից, թող շարունակեն վախենալ և պետք է վախենան, որովհետև, երբ մտնում են մարդու տուն, պետք է հասկանան, որ այդպես չի աշխատելու, ընտանիքը սրբությունն է և իմ փոքր հայրենիքն է, իմ փոքր տունը, որը ես պաշտպանում եմ: Ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը՝ մեծ տունը՝ 40 տարի տարի շարունակ»,- նշեց նա:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ իրեն տեղեկացրել են, որ Ազատություն ռադիոկայանից են․

«Ես ասեցի՝ տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, մի օր ձեզ խիստ կպատժեն՝ հաշվեհարդար կլինեն, մի պատի տակ կսատկացնեն՝, մի արեք տենց բաներ, դուք չեք պատկերացնում ինչը ինչից հետո է հիմա ես ձեզ ասում եմ հավաքեք և գնացեք: Ես ասեցի ձեզ, որ լրատվություն չեմ ճանաչում, ձեզ դիտում եմ՝ որպես իմ բնակարան ներխուժող մարդիկ: Գնացեք ձեր ղեկավարին ասեք, որ ձեզ սովորեցնեն Սահմանադրական իրավունքը ի՞նչ է նշանակում և գլուխները կախ գնացել են»:

Հարցին, թե վիրավորե՞լ է արդյոք, Վլադիմիր Գասպարյանը ասաց, որ բոլորը գիտեն իր խոսելու ոճը, խոսել է բարձր, քանի որ վիրավորված է եղել.

«Պետք էր հասկանալ, ինչ կոնտինգենտ են այդ տղաները, որովհետև իմ համար հետախուզական էր, ուզում էի հասկանալ՝ ովքեր են և 10 մետր ներքը, ևս երկու հոգի կային, որոնք տեսան, որ խոսում եմ, հետ են գնացել: Ես կարծում եմ, որ այնտեղ ավելի շատ մարդ է եղել:Ես չէի մտածում, որ տղաները կգնան և հայտարարություններ կանեն և երբ երեկոյան աղմուկ բարձրացվեց, ես հասկացա, որ սա ծրագրավորված ակցիա է, որովհետև աղմկելու տեղ չունեին, ես պրովոկացիայի չգնացի: Այսպիսի քայլ անում են միայն սադրելու համար և դա հասկանալով սադրանքի չեմ գնացել, բայց տեսնում եմ, որ սա կառավարվող, ղեկավարվող սկզբունք է: Ես զարմանալի չի լինի, որ ասեմ, որ ես ինֆորմացիա չեմ ուզում ստանալ, բայց ստանում եմ, և երեկ երեկոյան ես ունեի ինֆորմացի, որ քաղաքական որոշումներ են կայացնում, չտա Աստված, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացնեն, նման պետությունը չի կարող երկար գոյատևել:

Նույն «Ազատությունը» այն «Ազատությունն» է, որ «Սասնա Ծռերի» ժամանակ էր քարոզում, ասպատակում Ոստիկանությանը, երբ ես ոստիկանապետ էի: Սա այն «Ազատությունն» է, որ չի ընդունում Հայոց եղեռնը և այն երևույթներն է քարոզում, որը հարիր չէ մեր երկրն: Սա առաջին դեպքը չէ, երկու տարիների ընթացքում շատ են եղել սադրանքներ և իմ հետ աշխատող մարդիկ ասել են՝ մենք մեղավոր չենք, սա վերևից է»,-ընդգծեց նա:

Տեսանյութը՝ PARA TV-ի:

Լրահոս
Պուտինը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհի անուն Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (տեսանյութ) Երուսաղեմում հայ համայնքը ցույց է անցկացրել Արցախի անկախության ճանաչման պահանջով Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ) Պաշտպանության բանակն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն «ԼՂ հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչում». Ալֆրեդ Մորիս դե Զայաս Ստամբուլում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել. լրատվամիջոցներ «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում Եղանակը կտաքանա Արցախի ՊԲ-ն հրապարակել է թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման հերթական տեսանյութը Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Ա․ Հովհաննիսյան Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն. Վանեցյան Հակառակորդը կենտրոնական ուղղությամբդիվերսիոն ներթափանցման փորձեր է արել. ՊԲ Կարեն Բեքարյան. «Շատ արագ գործելու ժամանակն է» «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները անորոշ իրավիճակում են Հունաստանի ափերի մոտ 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում քննարկել են Արցախի Հանրապետության ճանաչման հարցը. ANCA «Հրապարակ». Ադրբեջանական էյֆորիան անկում է ապրում «Ժողովուրդ»․ Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր «Փաստ». Ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը փորձում փրկել իրենց ներքին ձախողումները «Փաստ». Ինչո՞ւ է ալիևյան կլանը խոր դեպրեսիայի մեջ «Հրապարակ». Սասուն Միքայելյանը երկրորդ վիրահատությունն է տարել «Փաստ». Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ նախագահի հետ Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա Conflict Intelligence Team-ը հաստատել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների առկայությունը Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan