AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից

 

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից, որի հիմնական թեման կրկին Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուներն ու նրանց քվեարկության հարցն էր:

Մեր տեղեկություններով՝ երեքուկես ժամ տևած փակ նիստի ժամանակ պատգամավորներն ավելի շատ այս անգամ անդրադարձ են կատարել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանին և այս անգամ ավելի շատ հավաքվել էին հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն՝ հենց նրա հետ կապված: Բանն այն է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանին և նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին իշխանական խմբակցության պատգամավորներն արդեն անդրադարձել էին, և հստակ էր, որ պատգամավորների մի մասն ամեն դեպքում դեմ էր նրանց: Եվ եթե այդ երկու թեկնածուների մասով մոտեցումն այնքան էլ միանշանակ չէ, և կան պատգամավորներ, որոնք դեմ են, ապա Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված, և դեմ կարծիքներ այնքան էլ շատ չեն եղել:

Իհարկե, կարծիքներ եղել են այն տեսանկյունից, թե Վճռաբեկ դատարանի նախագահը չպետք է դառնա ՍԴ անդամ, սակայն ընդհանուր առմամբ կարծիքները դրական են եղել: Նաև խմբակցության ներսում որոշել են, որ վերջնական որոշում կկայացնեն նաև Խունդկարյանի հետ հանդիպումից հետո, որը կկայանա առաջիկա օրերին: Նկատենք, որ խմբակցության պատգամավորներին նաև ասվել է, որ առաջիկա օրերին խմբակցության այլ նիստեր ևս կանցկացվեն, նաև սպասվում է, որ արդեն վաղը կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ժամանակ կքննարկվի արտակարգ դրությունը ևս մեկ ամսով և վերջին անգամ երկարաձգելու հարցը: Իսկ, ահա, ՍԴ նորանշանակ անդամներին կընտրեն մինչև այս ամսվա վերջ արտահերթ նիստերի միջոցով»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել երկու հարևան երկրներին տարաձայնությունների խաղաղ կարգավորման հարցում Արծրուն Հովհաննիսյանի և Արման Թաթոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan