AM | RU
USD
EUR
RUB

Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին)

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԱյլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է փոփոխությունների անխուսափելիությունը։ Բայց ոչինչ դեռ չի երաշխավորում, որ այն լինելու է դեպի լավը։ Խորքային լուրջ փոփոխությունների ո՛չ զանգվածային պահանջը կա, ո՛չ մասնավոր առաջարկը։ Իսկ ահա դեպի վատը փոփոխություների համար դրանցից ոչ մեկն էլ պետք չէ, պարզապես է մի օր կարող է արձանագրվել փաստը։

Դեպի առաջընթաց երաշխավորված փոփոխությունների համար անհրաժեշտ է երկու նախապայման.

1. Հստակ ձևակերպել փոփոխությունների նպատակը

2. Հստակ հասկանալ ռեսուրսները և խոչընդոտները

Նպատակ առաջին. անվտանգություն

Հայ հասարակությունն ունի ահռելի էներգիա՝ հին սխալները կրկնելու, հին ողբերգությունները վերապրելու, հին-հայտնի, դեպի փորձանք տանող ճանապարհով կրկին գնալու և կենսական հետևություններ չանելու համար։ Մենք ինքներս մեզ դրել ենք մի մեխանիզմի մեջ, երբ հայկական պետականության միտքը, հայկական աշխարհի հավաքական միտքը, մեր բոլոր կարողություններն ուղղված են մեր անցյալի «կանխատեսման» գործին։ Մենք մեր ապագան միշտ մոդելավորում ենք անցյալի սխալների և ողբերգության դրվագների պարամետրերով։ Մինչև մենք չհասկանանք ու չկոտրենք այս շրջանակը, անընդհատ հայտնվելու ենք նույն պատմական շրջապտույտի մեջ։

Էրդողանի և Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները բաց «դասախոսություններ» էին՝ հայաստանյան քաղաքական և մնացյալ վերնախավերի համար։ Կհասկանա՞ հայաստանյան էլիտան, թե՞ կշարունակի իր նեղանձնական գոյությունը։ Դա հարցի մի մասն է։ Կհասկանա՞ էլիտան և կկարողանա՞ իր հասկացածը փոխանցել լայն զանգվածներին. դա էլ մյուս հարցն է։ Սրանից է կախված մեր պետության զարգացման սցենարը։

Կգտնե՞նք մեր մեջ ռեսուրս՝ սրելու մեր անվտանգության բնազդը։ Սա իրականում շատ բարդ խնդիր է, որովհետև առանց իշխանական լծակների շատ դժվար է կարճ ժամանակում անհրաժեշտ փոփոխության հասնելը։

Մենք միշտ պետք է հիշենք, որ անվտանգության, խաղաղության և պատերազմի գոտին Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն են և այս երկու հայկական պետություններում ապրող մեր ժողովուրդը։ Այս հարցում երբեք ինքներս մեզ չպետք է խաբենք 10 միլիոնանոց հայկական աշխարհով, որքան էլ սփյուռքի հետ կապերը սերտանան և հոգեպես մեզ կապված զգանք իրար։ Թուրք-ադրբեջանական տանկերը շարժվելու են Հայաստանի և Արցախի դիրքերի ուղղությամբ, և ոչ երբեք՝ Լոս Անջելեսի, Մոնրեալի, Մոսկվայի կամ Փարիզի։ Թուրք-ադրբեջական հրետանին և ԱԹՍ-ները ռմբակոծելու են ոչ թե աշխարհասփյուռ հայության ֆեյսբուքը, այլ՝ Հայաստանի և Արցախի բնակավայրերը, թուրք-ադրբեջանական ծրագրերը այս փոքր հողակտորի հետ են կապված, և ոչ՝ աշխարհասփյուռ տարածքների։

Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը, Արցախը և մեր ռազմավարական դաշնակիցները։ Վերջիններիս օժանդակության չափը և ինտենսիվությունը կախված է մեզնից։ Հայաստանյան քաղաքական և այլ վերնախավերը պետք է առաջին հերթին սա հասկանան։

Հայաստանում 30 տարի շարունակ, ցավոք, չի ձևավորվել խաղի կոշտ կանոն, ըստ որի՝ այն, ինչը վտանգում է պետության անվտանգությունը, պետք է մերժվի հասարակության կողմից։ Կլինի դա թալան, կոռուպցիա, անգրագետ կառավարում, սխալ դիվանագիտություն, անմիտ հայտարարություններ, ռազմավարական դաշնակցի հանդեպ ոչ պատշաճ պահվածք, ներքին պառակտում և կամ սխալ քաղաքականություն, կամ թե՝ դրսից հրամցված օրակարգ և այլն և այլն։ Մեր երկու պետությունների գոյությունը մինչ այսօր վտանգի տակ է, քանի որ մեր հասարակության մեջ այս խաղի կանոնը, սեփական անվտանգության հանդեպ լրջության այս պաշարը չի կուտակվել։ Ընթացիկ և առաջիկա զարգացումների տեսակետից Հայաստանում հանրային առողջ շրջանակները պարտավոր են գեներացնել նոր զանգվածային շարժում՝ ընդդեմ Հայաստանում թուրքական շահի սպասարկման։

Այդ շահի սպասարկումը կլինի գործող իշխանության մե՞ջ, թե՞ այդ իշխանությունից դուրս, ունի զրոյական նշանակություն. բոլորը պետք է ուժեղ հակազդեցություն ստանան։ Հայաստանյան հանրային կյանքում գործում է թուրքական շահի բացահայտ և քողարկված սպասարկում։ Սկսած քաղաքական-հասարակական գործունեությունից, մինչև կրթական «ռեֆորմներ»։

Ուզում եմ հատուկ ընդգծել. ես ի նկատի չունեմ հակաթուրքական պարզունակ քարոզը։ Հենց դրա վրա չարժե ժամանակ և ռեսուրս վատնել։ Ես նկատի ունեմ թուրքական պետական շահը և նրա սպասարկումը, որը շատ ավելի լայն և ավելի վտանգավոր հասկացություն է։ Այն կարող է լինել ցանկացած փաթեթավորման մեջ։

Պատվերով հակառուսականությունը , միակողմանի պացիֆիզմը, հակաղարաբաղյան տրամադրությունները, ներքին պառակտման քաղաքականությունը, արցախյան հաղթանակների և հերոսների հանդեպ արշավը և այլն, սրանք ուղղակիորեն թուրքական շահի սպասարկմանն են ուղղված, մի դեպքում՝ գիտակցված, այլ դեպքում՝ չգիտակցված։
Այս ֆոնի վրա կարևոր է նաև տարանջատել տարածաշրջանում խաղաղ հարևանության սկզբունքների դավանումը, ժողովուրդների երկխոսությունը, համակեցության համընդհանուր կանոնների հնարավորությունը և թուրքական պետական շահից բխող գործողությունների քարոզչությունը։ Թուրքական պետական շահի գիտակցումը և դրա հնարավոր աղետաբեր հետևանքներից զգուշանալն ամենևին չի նշանակում թշնամություն սերմանել հարևան երկրների բնակչության հանդեպ։ Դա շատ պարզունակ գաղափար է։ Հակառակը, սա նշանակում է՝ հնարավորինս լավ ուսումնասիրել և ճանաչել այսօրվա Թուրքիան՝ իր բոլոր շերտերով, այդ թվում՝ ներքին հակասությունների ահռելի պաշարով, այնտեղ բնակվող հայ համայնքի առանձնահատկություններով, գրագետ գնահատել այս երկրի տնտեսական-ենթակառուցվածքային հզորությունները, դրանց ազդեցությունը մեզ և տարածաշրջանի վրա և այլն։ Իմանալ, ճանաչել, օգտագործել և պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ հաշվի առնելով Թուրքիայի ղեկավարության ընտրած կուրսը։ Ամենակարևորը՝ վստահ լինել, որ Թուրքիայի և բոլոր մյուս պետությունների հետ հարաբերությունները հենց Հայաստա՛նն է որոշում, և որ մենք չենք հայտնվել գործակալական խաղերի թակարդում, երբ արդեն երկրի ներսում շատ դժվար է տարանջատել անկեղծ հայրենանվեր և խաղաղասեր մարդուն՝ այլ պետությունների շահերը սպասարկող և նույն ազնիվ խաղաղասերներին իր նպատակների համար անթաքույց օգտագործող գործակալներից։ Մենք նոր ակտիվ գաղափարների, պետական նոր մոտեցումների բացակայությունը փորձում ենք լրացնել կամ «պարզունակ ֆիդայականությամբ» կամ պարզունակ պացիֆիզմով. 21-դարում երկուսն էլ վտանգավոր են։

Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի նոր ճարտարապետության հեղինակներից մեկը։ Մեր շերեփն այսօր, ի տարբերություն բազմաթիվ դարերի, ամենևին թղթից չէ։ Եվ դա հնարավոր է եղել նախորդ սերնդի շնորհիվ և նաև այն մարդկանց շնորհիվ, ում հիմա դատում ենք։

Օրվա իրադարձությունների մասնավոր դեպքերով շատ կարևոր է լայն զանգվածներին բացատրել, որ Հ1-ով Նավալնի խաղացնելը և քո երեխաների անվտանգությունն ուղիղ կապի մեջ են։ Փոքր Հայաստանից «հեղափոխության արտահանման»՝ ուրիշի ծրագիրն ուղղակիորեն վտանգում է քո ընտանիքի և երեխաների կյանքը, Ադրբեջանի ժողովրդին Ալիևի դեմ հանելու հրապարակային «պատկերացումը» ուղղակի պատերազմի հրահրում է։ Նման օրինակների ցանկը շատ մեծ է։ Եվ որպեսզի լայն զանգվածները սա հասկանան, էլիտան սա պետք է համբերատար բացատրի ու նաև պարզի՝ ո՛վ էր այդ գաղափարի հեղինակը, ի՛նչ մեխանիզմով է Նավալնին հայտնվել Հ1-ում, ինչո՛ւ հնչեց այս կամ այն գաղափարը, ինչո՛ւ պետությունը ֆինանսավորեց և Արցախ ուղարկեց ոմանց, ինչո՛ւ են Արցախում և այլուր դավադիրներ փնտրում, ինչո՛ւ են հասարակությունը բաժանում և թշնամացնում։ Ցավոք, մեր հասարակությունը ընթացիկ իրադարձությունների և իր անվտանգության միջև կապը չի պատկերացնում, և սա խնդիր է, որը պետք է լուծել։

Պատմական այս փուլում Հայաստանը կարիք ունի անվտանգության գաղափարի հիպերկարևորման. սա պետք է լինի բոլոր քայլերի, ծրագրերի, հաշվարկների առանցքում։ Եվ սա այն բնական միջավայրն է, որտեղ պետք է ձևավորվեն առաջընթացի քաղաքական ուժերը և լիդերները։

Անհավանական է, բայց այսօր հանրային հարթակներում ակտիվ են մեծ խումբ անձինք, շրջանակներ, որոնց գործունեության պատվերի շղթան պարզ չէ։ Բայց նրանց գործունեության մեջ վտանգն ակնհայտ է։ Անհավանական է, բայց այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ։ Սա երևում է անզեն աչքով։ Ռուսաստանը առաջին դեմքի մակարդակով Արցախի և հայ-ադրբեջանական հակամարտությունը քննարկում է շատերի հետ, բացի Հայաստանից։ Մենք դիտորդ ենք։ Ադրբեջանն ու Թուրքիան սա ֆիքսել են։ Հիմա հարցը և՛ համընդհանուր է․ և՛ անհատական. այս պայմաններում մնալ դիտո՞րդ՝ սեփական ճակատագրի նկատմամբ, թե՞ որակական փոփոխությունների արդյունքում դառնալ գործոն։ Առաջին տարբերակի դեպքում մենք չենք լինելու հեղինակը ո՛չ մեր պատերազմի, ո՛չ մեր խաղաղության։

Շարունակելի»։

Լրահոս
«Շահումյանցի Ժիրոյին», «Կիլիկիացի Հարութին» ու «Պզեին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից 47 համարի ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ» Փնտրվում է նախագահ․ իշխանության անդամները ցայտնոտի մեջ են․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ» Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս․ «Հրապարակ» Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում․ «Ժողովուրդ» Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Մահացել է Ալիևի թիկնազորի պետը Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՀՀ զինված ուժերը համալրվել է դեսանտային նոր ուղղաթիռներով Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից ՌԴ արևմտյան ռազմական օկրուգը ուժեղացրել է հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել քաղաքական Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով Սյունիքի մարզը կարող է դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան Ձեռքբերման ժամանակ հրթիռներն արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետում Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը». «Հրապարակ» Հայ-թուրքական հարաբերությունների հարցով ԱԳՆ-ն գործընթացից դուրս է մնացել. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan