Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է

Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՎաղը՝ օգոստոսի 12-ին, կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա: Նիստի օրակարգում մեկ հարց կա՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը ևս մեկ անգամ երկարաձգելու մասին հայտնի էր դարձել դեռ անցած շաբաթ՝ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում