Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին
11/08/2020 17:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, Hraparak.am: Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում․ գրում է hraparak.am-ը։
Խնջույքի բոլոր մասնակիցներին արգելված է եղել հարսանիքի մասին հիշատակող որևէ գրառում կամ լուսանկար հրապարակել։
Միջոցառմանը մասնակցած մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցել է հարսանիքին, ուղղակի թիկնազորն ուշի ուշով հետևել է հյուրերին, վերահսկել է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում անցկացված միջոցառումից որևէ ապացույց չհայտնվի համացանցում։
Նորապսակները ևս որևէ լուսանկար չեն հրապարակել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում