AM | RU
USD
EUR
RUB

«Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն

 

«1950 թվականին նշանավոր ֆանտաստ գրող­ներից մեկը` Ստանիսլավ Լեմը, իր աոաջին` «Տի­եզերագնացները» վեպում պատմում էր այն մասին, որ 2006 թվականին մարդկությունը արշավ կկազմակերպի դեպի Վեներա մոլորակ, 2003 թվակա­նին Միջերկրական ծովի ջրերով ոռոգվելու է Սահարա անապատը, իսկ Ջիբրալթարի էլեկտրակա­յանները հոսանք կտրամադրեն հյուսիսաֆրիկյան գյուղերին:

Այդ կանխատեսումներից ոչ մեկն իրա­կանություն չդարձավ, բայց եկեք չդատենք նման սխալների մասին մեր այսօրվա իմացածի տե­սանկյունից: Նախորդ դարի ամենափայլուն մտա­վորականներից մեկն ավելի սկզբունքային հարցե­րում էր ճիշտ, մենք` 21-րդ հարյուրամյակի մար­դիկ, կանգնած ենք լրջագույն մարտահրավերի առջև, և ոչ մի լուրջ խնդիր, ոչ մի պետություն, որքան էլ հզոր լինի, չի կարող լուծել ազգային մա­կարդակով: Խնդիրներից մեկն արդեն իսկ հայտնի էր 70 տարի առաջ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդկությանը սպառնում է ատոմա­յին աղետը: Ավելին` դեռևս կան ռեժիմներ, որոնց ներկայացուցիչների ագրեսիվությունը «բարձրանում է» ինֆանտիլիզմի մակարդակի, և նրանք սպառնում են ատոմակայան պայթեցնել:

Բայց դրան ավելացել են նոր վտանգներ, և, վա­խենամ, կորոնավիրուսը դրանցից ամենալուրջը չէ: Համավարակը պարզապես նախնական ահազանգ է, որը հիշեցնում է մի պարզ ճշմարտություն, մենք` 8 միլիարդ հոգով շնչում ենք միևնույն օդը և չենք կարող չշփվել իրար հետ ու ներփակվել մեկ քաղա­քի կամ մեկ երկրի սահմաններում` դա աղետալի կլի­նի գլոբալ տնտեսության համար: Եվ, հետևաբար, եթե, ենթադրենք, որ մեկ պայմանականորեն ասած, «հարուստ» երկրում բոլորին պատվաստեն, իսկ «աղքատ» երկրում ոչ մեկին չպատվաստեն, ապա վաղ թե ուշ «հարուստների» մոտ վարակը կր­կին կտարածվի: Պարզ է, չէ՞, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխարհի բոլոր` ժողովրդա­վար կամ ավտորիտար, իրար հանդեպ բարեկամու­թյուն կամ թշնամություն անող երկրների ջանքերը:

Բայց մյուս գլոբալ մարտահրավերների պարա­գայում էլ մոտեցումը պետք է նույնը լինի: Հայաս­տանում, ինչպես հայտնի է, կան որոշակի շրջա­նակներ, որոնք «շատ են սիրում» «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլ Գեյթսին` միացնում են համակարգի­չդ, բացում են Գեյթսի ստեղծած «պատուհանները» և սկսում են մեղադրել ամերիկացի գործարարին զանազան երևակայական մեղքերի մեջ: Բայց այդ մարդն, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է վեր­լուծում իրավիճակը, և հիմա ասում է, որ մարդ­կությանը սպասում է գլոբալ տաքացման աղետը, որը շատ ավելի սարսափելի կլինի, քան կորոնավիրուսը: Այս վտանգին աշխարհի կառավարու­թյունները, կարծում եմ, մատների արանքով են նայում` Դոնալդ Թրամփը նրանց թվում»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ) Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին Ադրբեջանական օդուժի ոչնչացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել». Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները․ ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգեր է կիրառում. ՊՆ խոսնակ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan