Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում

Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՀայաստանում արդեն հինգ ամիս է արտակարգ դրություն է, փակ և բաց տարածքներում դիմակ կրելը խիստ պարտադիր է, այսօր արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով. արդյունքում ունենք 1040 մահացած մարդ ովքեր վարակված են եղել COVID19-ով:

‼️Ուզեք, թե չուզեք պիտի համեմատեմ, ստորև բերված ցցուն օրինակը ի դերև կհանի ՀՀ իշխանությունների ձախողումը COVID19-ի դեմ պայքարում ու արտակարգ դրությունը արդեն 6-րդ անգամ, համաճարակով պայմանավորած, երկարաձգելու սնանկությունը:

Երջանիկ պատահականությամբ. (©️Արսեն Թորոսյան)

Վրաստանում արտակարգ դրությունը տևել է ընդամենը երկու ամիս (մարտի 22-ից մայիսի 22-ը), այս պահին դիմակ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում. արդյունքում Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում:

Հ.Գ. Առողջ եղե՛ք:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում