AM | RU
USD
EUR
RUB

«Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, 168.am: Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ Ամուլսարը որպես հանք՝ շահագործել-չշահագործելու հարցը: Վերջերս էլ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացրեցին հանք տանող ճանապարհին:

168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով՝ հետաքրքրվելով, թե ո՞րն է նրա դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Մասնավորապես հետաքրքրվել էինք.

«Ի՞նչ փուլում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կամ չշահագործման շուրջ ծավալվող գործըթացը։

Դուք կոչով դիմել էիք դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակ պահող բնակիչներին, հորդորել ապաշրջափակել այն, սակայն նրանք շարունակում են փակ պահել այդ ճանապարհները, ինչի հետևանքով, հատկապես վերջին շրջանում, մշտապես բախումներ են լինում տեղի բնակիչների և «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների միջև:

Թե՛ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, թե՛ «Լիդիան»-ի աշխատակիցներն ուզում են հստակ պատասխան լսել՝ Ամուլսարը որպես հանք՝ շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ:

Դուք նախորդ տարի հայտարարել էիք, որ չկա Ամուլսարի հանքի շահագործումը կասեցնելու օրինական կամ իրավական հիմք, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այս անորոշությունը, և դեռ որքա՞ն է այն ձգվելու»:

Օգոստոսի 4-ին, երբ դեռ կրքերն Ամուլսարում չէին հանդարտվել, ՀՀ կառավարությունը 168․am-ին գրավոր պատասխան էր ուղարկել, որում ասված էր․

«Ի պատասխան Ձեր էլեկտրոնային գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3 կետի)` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»:

Սակայն այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարությունից ստանում ենք մեր հարցման վերաբերյալ հետևյալ պատասխանը․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշված հարցի հետ կապված բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որը շարունակում է ուժի մեջ մնալ»:

Այսքանը։ Թե ինչ «անհրաժեշտ լրացուցիչ աշխատանք» է կատարել կառավարությունը՝ պատասխանելու համար մեր հարցադրումներին, որի համար ի սկզբանե 30 օր ժամանակ էր խնդրել, հայտնի չէ:

Այս ամենը, ինչպես նաև Ամուլսարի հարցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը պարզելու համար 168.am-ը կապ հաստատեց կառավարության լրատվական վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ (նշենք, որ այսօր 168.am-ին ուղարկած պատասխանը ստորագրված էր նրա անունով)։ Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, և ինչո՞ւ կառավարության գրավոր պատասխանում հստակ նշված չէ այդ դիրքորոշումը:

«Վարչապետը միշտ հայտնել է իր դիրքորոշման մասին, վերջին անգամ, օրինակ՝ «Այո»-ի հանրաքվեի քարոզարշավի ժամանակ է հայտնել, որ՝ եթե վերջնարդյունքում պարզվի, որ հանքի շահագործումը վնասակար ազդեցություն չի թողնելու, ապա ինքը կողմ է, որպեսզի հանքը շահագործվի, եթե պարզվի, որ վնասակար ազդեցություն է թողնելու, ապա ինքը դեմ է հանդես գալու հանքի շահագործմանը: Իր այդ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը»,- պատասխանեց Խաչատրյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ վարչապետը կոչով դիմեց Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներին, որպեսզի հանք տանող ճանապարհներն ապաշրջափակեն, Խաչատրյանը պատասխանեց.

«Ապաշրջափակումը վերաբերում էր հենց դրան, քանի որ պարզելու գործընթացը գնում էր այդ ժամանակ: Եթե չեմ սխալվում՝ հիմա Քննչական կոմիտեում շարունակվում է նաև ՇՄԱԳ-ի հետ կապված հարուցված քրեական գործի նախաքննությունը»:

Հարցին, թե հարուցված քրեական գործի հետ կապված քննչական և այլ գործողությունների ավարտից հետո նոր փորձաքննություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, Խաչատրյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, կխնդրեմ նաև դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»:

Դիտարկմանը, որ գուցե այս գործընթացը մի քանի տարի էլ շարունակվի, և հանքի շահագործմանը թե դեմ, թե կողմ արտահայտվողների մոտ անորոշ վիճակը պահպանվում է, Խաչատրյանն ասաց.

«Այդ գործընթացն ընթացքի մեջ է, Քննչական կոմիտեում նախաքննությունն ընթանում է, դիմեք նրանց, որպեսզի պատասխան ստանաք, թե նախաքննությունն ինչ փուլում է, և, ի վերջո, Շրջակա միջավայրի նախարարություն գոյություն ունի, որը ոլորտը համակարգող նախարարություն է»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին, երբ Ամուլսարի ճանապարհին լարված իրավիճակ էր, Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվել էինք, թե պատրաստվո՞ւմ են արդյոք քայլեր ձեռնարկել, նա պատասխանել էր. «Զարգացումներին մենք հետևում ենք, բնականաբար, հարկ եղած դեպքում համապատասխան գերատեսչությունները միջամտություն կցուցաբերեն: Կոնկրետ Շրջակա միջավայրի նախարարության այսրոպեական միջամտության կարիքը բնավ ես չեմ տեսնում»:

168.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ փուլում է ՇՄԱԳ-ի հետ կապված հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- պատասխանեց Ռիմա Եգանյանը:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում, 2019թ. մարտի 18-ին, նախաքննական մարմնի կողմից նշանակվել էր էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին հրապարակվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Լրահոս
Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան ՌԴ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ) ՀՀ վարչապետի չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք» Գեղամասարում «ՍՈՒ 25» գրոհիչից բաց թողնված 50-100 ավիառումբի հետք կա. Արծրուն Հովհաննիսյան 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել Ամենյան հավանականությամբ, փորձել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. ՊՆ ներկայացուցիչ ՊՆ. Թուրքիայի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Պեսկովը կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրացումը քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձարձակելու դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ․ ԱՀ ՔԿ Հայաստանը և Արցախը ռազմաքաղաքական համարժեք հակահարված են տալու. Փաշինյան Հաշվի առնելով իր ցեղասպանական անցյալը` Թուրքիայից ակնկալվում է զսպվածություն ցուցաբերել ՀՀ-ի նկատմամբ և նրա հետ հակամարտություններում. Տեսսա Հոֆման «Որևէ մեկդ վերջապես կանգնեցրեք խառնակիչ Թուրքիային». եվրապատգամավոր Դեմետրիս Պապադակիս «Երևանը դեռևս չի դիմել ՀԱՊԿ-ին». ՌԴ-ում ՀՀ դեսպան ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը․ ՊԲ Կրեմլը երրորդ երկրներին կոչ է անում յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին «ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել». Պոմպեոն հակամարտող կողմերին բանակցություններին վերադարձի կոչ է արել Հակառակորդի ուղղաթիռի ոչնչացումը. ԱՀ ՊԲ (տեսանյութ) ՄԱԿ-ում հայտարարել են, որ առայժմ չեն կարող հաստատել կամ հերքել ԼՂ հակամարտության սրմանը Թուրքիայի միջամտությունը Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Արցախի ՊԲ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ «Իգլա»-ով ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ (տեսանյութ) ՀԱՊԿ-ն սպասում է Հայաստանի դիմումին ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության հարցը քննարկելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ «Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի Ցեղասպանությունից խուսափելու համար»․ Հենրիխ Մխիթարյան Հարձակման առաջին րոպեներին Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա (լուսանկարներ) Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ԱԳՆ «Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ «Թուրքիան ԼՂ հակամարտության հարցում հռետորաբանությունից անցնել է բացահայտ գործողությունների». Bloomberg Արցախում մարտերը շարունակվում են․ հակառակորդի նոր կորուստները Վարդենիսի գյուղերն այս պահին հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան․ Գնել Սանոսյան (լուսանկարներ) Կողմերը պիտի վերադառնան բանակցությունների, հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չկա. Կոպիրկին Ադրբեջանական օդուժի ոչնչացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքը թիրախավորվել է առաջին րոպեից. Արծրուն Հովհաննիսյան «Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել». Արծրուն Հովհաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan