AM | RU
USD
EUR
RUB

Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՄեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան: Մեր տարածաշրջանից դուրս գտնվող ցանկացած բևեռ պետք է հենվի էս երեքից մեկի վրա: Աշխարհում հիմա կա երկու բևեռ՝ ԱՄՆ ու Չինաստանը: Բնական է, որ էթնիկ թուրք հանդիսացող մահմեդական ույգուրների հետ լրջագույն խնդիր ունեցող Չինաստանը չի կարա հենվել Թուրքիայի վրա, ըստ այդմ, Կովկասում համագործակցում է ՌԴ-ի ու Իրանի հետ: Բնական է նաև, որ ԱՄՆ ոչ մի պարագայում չի կարող Թուրքիային նախընտրել ՌԴ-ն կամ Իրանը, սա է պատճառը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ունի մեծությամբ երկրորդ բանակն ու անկախ ամեն ինչից միշտ լինելու է իրենց դաշնակիցը: Սրանից նաև բխում է այն, որ ցանկացած քաղաքական պրոցես, որը արևմտամետ բնույթ ունի, անխուսափելիորեն բերում է թուրքական տարրի ազդեցության աճին: Սա անհերքելի փաստ է արդեն ավելի քան 300 տարի ու էս առումով ոչ մի բան չի փոխվել:

Ուկարինական մայդաններից հետո հենց այդ երկիրն է թուրք-ադրբեջանական շահերի հիմնական պաշտպանը ԳՈՒԱՄ-ում և այլ հարթակներում: Նույն Թուրքիան, նախքան մայդանները, երբևիցէ չէր բարձրաձայնում Ղրիմի թուրքերի իրավունքների մասին, և սկսեց դա անել միայն Ղրիմը Ռուսատանի կազմ վերադարձնելուց հետո: Վրաստանում նույն պատկերն է: Այնտեղ նույնպես թուրք-ադրբեջանական տանդեմը աստիճանաբար սեփականաշնորհում է բոլոր առանցքային ենթակառուցվածքները` սկսած գազից ու նավթից, վերջացրած նավահանգիստներով ու ինտերնետով: Զգալով թուրքական ասիմիլյացիայի վտանգը` վրացիները փորձում են ՌԴ-ի հետ կարգավորել հարաբերություններն ու ամեն կերպ Չինական ներդրումներ են ներգրավում:

Անշուշտ Հայաստանում տեղի ունեցած հերթական գունավոր հեղաշրջումը նույնպես բացառություն չդարձավ: Իշխանավորները գալուն պես սկսեցին նահանջել՝ թե Արցախյան կարգավորման ճակատում, թե ցեղասպանության պահանջատիրության հարցում և թե հակաթուրքականության դիսկուրսում առհասարակ: Շատ բնական ու օրինաչափ է նաև այն փաստը, որ այդ ամենի սահուն ընթացքը խափանեց, հենց ՀՀ իշխանությունների կողմից զրպարտված ու հետապնդվող, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի` Գրիգորի Խաչատուրովը:

Էս ամենը շատ պարզ, ես նույնիսկ կասեի պրիմիտիվ իրողություններ են, որոնց մասին անտեղյակ կարող է լինել միայն նա, ով դրա համար հատուկ խրախուսվում է: Ստեղ սակայն կա մի շատ կարևոր նրբություն, որը չի կարելի աչքաթող անել: Թե Ուկրաինայում, թե Վրաստանում և թե Հայաստանում թուրքամետությունը արթնանում է, ոչ թե տեղի իշխանությունների ինչոր հաշվարկից ելնելով, այլ այդ իշխանությունների կուրատորների հակաչինական հետևաբար նաև հակառուսական ու հակաիրանական հանձնարարականներով: Այսինքն մեր դասագրքերում թուրքի կերպարն աստիճանաբար սրբագրվելու է, ոչ թե այն պատճառով, որ թուրքը լավն է, այլ այն պատճառով, որ ըստ արևմուտքի վատն են ռուսն ու իրանցին: Թուրքին սրբագրում են ի հակադրություն ռուսի: Ընդ որում, վտանգը ստեղ կայանում է նրանում, որ նույն հաջողությամբ մեկ ակնթարթում այս գիծը կարող է փոխվել, եթե համապատասխան հանձնարարական իջեցվի: Իսկ թե ինչ վտանգներով է հղի պատվեր կատարողի դերում լինելը, մեր պատմությունը շատ պատկերավոր նկարագրում է:

Օրինակ, երբ ռուսական պատվերով մենք Պարսկաստանի դեմ ապստամբեցինք, դրա արդյունքում Ռուսաստանը վերցրեց Դերբենտը, իսկ թուրքերը մտան մեր երկիր ու բոլորի լուռ համաձայնության ներքո մեզ կոտորեցին, որպես պատժիչ գործողություն:

Երբ բրիտանական պատվերով մենք օսմանների դեմ ապստամբեցինք, դրա արդյունքում Օսմանյան կայսրությունը տապալվեց, բրիտանացիք վերցրեցին արաբական նավթը, իսկ էդ ապստամբության հիմնական հովանավորներն ու կազմակերպիչները հենց մեզ կոտորեցին:

Ընդ որում, մինչ օրս էլ արևմուտքն ակտիվորեն շահագործում է հայկական գործոնը Թուրքիայի հետ հարաբերություններում: Մեզ չգիտես ինչու թվում է, թե մենք ինչոր ազդեցություն ունենք ցեղասպանության ճանաչման գործում, մինչդեռ իրականում մեր ազդեցությունը գրեթե զրոյական է: Ցեղասպանության հարցը ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ Թուրքիային սաստել է պետք: Ստեղ նույնպես մենք, ըստ էության, պատվեր կատարողի դերում ենք:

Ու մեր ջարդերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինչոր մեկի պատվերն ենք կատարում: Ոչ ցեղասպանության հարցը, ոչ տարածաշրջանում արևմտյան տարանցիկ պրոյեկտների անվտանգության հարցը, ոչ էլ Իրանի հետ սահմանի հարցը չպետք է դառնան աշխարհաքաղաքական բևեռների մանրադրամ: Այո, մենք պարտավոր ենք մեր սերունդներին պատմել, թե ինչ է եղել և սովորեցնել, թե ինչպես չկրկնել սխալները: Հայ Դատի միջոցներն ըստ իս ոչ թե Վաշինգտոնում պիտի վատնվեն, այլ ծախսվեն Հայաստանում հզորագույն Դաշնակցություն կերտելու համար: Որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ հայերը ստրակաբարո երջանկությամբ կընդունեն հերթական անիմաստ բանաձևը հերթական անիմաստ նահանգում, սենատում կամ կոնգրեսում: Տրապիզոնը ազատագրելու միակ միջոցը Հայաստանում ծնելիության խթանումն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, ոչ թե Վիլսոնի իրավարար թղթի կտոր թափահարելը: Ոչ թե ԵԱՀԿ-ից պետք է մուրալ Մադրիդյան սկզբունքների խմբագրում, կամ Վիենայի պայմանավորվածությունների պահպանում, այլ մեր ՊՆ-ում ու Կրթության նախարարությունում պետք է հստակ արձանագրել Եվլախյան ու Նախիջևանյան սկզբունքների անխախտելիությունը:

Հայաստանը կարա գոյատևի միայն որպես պաշարված ամրոց, միայն որպես հակաթուրքական ֆորպոստ, զուտ որովհետև ուրիշ ոչ մի ռեսուրս մենք չունենք: Բայց էդ ռեսուրսը շահագործել հնարավոր կլինի միայն «Սպարտա» կառուցելով, այլապես ՄԵՐ այդ ռեսուրսը կշահագործեն այլոք, իսկ մեզ բաժին կհասնեն նոր ցեղասպանություններ:

Հ.Գ. Այս ամենը ես ասում եմ հստակ իմանալով, որ մեր բնակչությանը խիստ անհրաժեշտ սպիտակուցով ապահովելու համար մեզ պետք է առնվազն 2 միլիոն հեկտար արոտավայր, մի էդքան էլ պարենային անվտանգության մնացած էլեմենտների համար, մինչդեռ Հայաստանն ու Արցախը միասին ունեն ընդհանուր առմամբ միայն 1 միլիոն հեկտար: Մեզ պետք ա Ղարսն էլ, Տրապիզոնն էլ, բայց ոչ թե թղթի վրա այլ ծնելիության և կրակային պատրաստության գնահատականների հաշվետվություններում: Եթե մեզ այդ հարցում ուզում են օգնեն, թող ոչ թե բանաձևեր ընդունեն այլ զենք մատակարարեն կամ գոնե դադարեցնեն կեղծ խաղաղասիրության քարոզը: Կարծում եմ Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ գոնե ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում ԳՈՆԵ պարտվողականության քարոզը: Ադրբեջանցիք օրինակ կարողանում են դա անել:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ «Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ. Աշոտյան «Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ նախօրեին կառավարության քննարկումից Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան «Հրապարակ». ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 26 Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Կառավարությունում քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը Ֆրանսահայ բժիշկը ահազանգում է․ թույլ չեն տալիս՝ դեղերը հասնեն Արցախ Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը (տեսանյութ) Տեսա՞ք, թե ինչ է բանակցել, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան Քննարկման է դրվել 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ուղիղ միացում ՍԴ բակից ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը Հոկտեմբերի 1-ից ջուրը դառնում է ժամով Օնիկ Գասպարյանն այցելել է մարտական դիրքեր Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները. Տիգրան Աբրահամյան Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. ՊՆ նախկին փոխնախարար Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր. Արփինե Հովհաննիսյան Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել Գագիկ Ծառուկյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին. ՈՒՂԻՂ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan