AM | RU
USD
EUR
RUB

Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն անդրադարձել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն միջազգային մակարդակով խթանել տեխնոլոգիական և հումանիտար զարգացումը և կարող են որպես ներկայացուցչական հարթակ ծառայել նոր ու ոչ սովորական գաղափարների ու հայեցակարգերի համար:

Հանրապետության նախագահը Պատրիսիա Սքոթլանդին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերի 10-11-ը և նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանն ու արհեստական բանականությանը: Ընդգծելով անցած տարի անցկացված գագաթնաժողովի մեծ արձագանքները՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն այս տարի ևս մեծ հաջողություն կունենա:

Նախագահական այլ նախաձեռնությունների համատեքստում, որոնք միտված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանը, նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ATOM ծրագրին՝ նշելով, որ արդեն իսկ դրա նկատմամբ հետաքրքրություն կա աշխարհի տեխնոլոգիական հսկա ընկերությունների կողմից, որոնցից մի մասի հետ առաջիկայում կստորագրվեն նախնական համագործակցության համաձայնագրեր:

Նամակի վերջում նախագահ Սարգսյանը նաև մանրամասներ է ներկայացրել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական նախահարձակ գործողությունների վերաբերյալ, մասնավորապես ընդգծելով, որ հարևան երկիրը ոտնահարել է համընդհանուր արժեքները՝ անհաջող փորձ անելով լուծել իր կարճաժամկետ խնդիրները, այն դեպքում, երբ այսօր ամբողջ աշխարհը համախմբված է ընդդեմ համավարակի:

Ազգերի համագործակցությունը միջկառավարական կազմակերպություն է: Այն հիմնականում միավորում է նախկինում Բրիտանական կայսրության կազմի մեջ մտնող 54 երկրների բոլոր մայրցամաքներում։ Համագործակցության անդամների թվում են Միացյալ Թագավորությունը, Կանադան, Հնդկաստանը, Ավստրալիան, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկան Սինգապուր, Մալթան, Կիպրոսը, Ռուանդան և բազմաթիվ այլ երկրներ: Համագործակցության երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 2.3 միլիարդ, որն աշխարհի բնակչության մեկ երրորդն է: Համագործակցության անդամ բոլոր երկրների համախառն ներքին արդյունքը միասին կազմում է 10 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը համաշխարհային տնտեսության համախառն ներքին արդյունքի 14 տոկոսն է: Համագործակցությանը անդամակցությունը բաց է բոլոր այն երկրների համար, որոնք ճանաչում և ընդունում են նրա գործունեության հիմնական նպատակները. այն է՝ աջակցել և սատարել ժողովրդավար հասարակությունների և թափանցիկ ինստիտուտների կայացմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանը, մրցակցային տնտեսությունների զարգացմանը անդամ երկրներում: Կազմակերպության ֆորմալ ղեկավարն է Մեծ Բրիտանիայի թագուհին։

Լրահոս
Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. նա հիվանդանոցում է Կգործի նպաստների նոր համակարգ Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ) Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan