«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք

«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.amԵՄ Արտաքին գործերի արտահերթ խորհրդին ընդառաջ, Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Բելառուսում խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը՝ ներառյալ խոշտանգումը և ձերբակալությունները, որոնք 4 օր շարունակ տեղի են ունեցել «կեղծված» նախագահական ընտրություններից ի վեր։

Միությունը կոչ է անում ԵՄ արտաքին գործերի նախարարներին վստահ լինել, որ ընտրությունները անհետևանք չեն մնացել, որոնք ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար՝ կիրառելով թիրախավորված պատժամիջոցներ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ, Բելառուսին դուրս հանել Արևելյան գործընկերություն ծրագրից և կոչ անել նոր նախագահական ընտրությունների՝ միջազգային դիտորդների հսկողության ներքո։

Կազմակերպության արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Քաթի Փիրին ասել է․ «Լուկաշենկոն բառացիորեն ծեծում է իր քաղաքացիներին, որոնք արտասովոր քաջության դրսևորմամբ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն արդար և թափանցիկ ընտրությունների։ Մենք չենք կարող անտեսել այն, որ ԵՄ սահմաններին բռնապետը գողանում է իր ժողովրդի ձայները, բանտարկում հազարավոր խաղաղ ցուցարարների, և զանգվածային մասշտաբներով խոշտանգումների լուրջ նշաններ կան։

Երկար ժամանակ ԵՄ-ն Բելառուսի նկատմամբ կիրառում էր «քննադատական ներգրավվածություն» քաղաքականությունը։ Այժմ մենք կարող ենք եզրակացնել, որ այս քաղաքականությունը ո՛չ բարելավել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը, ո՛չ էլ հանգեցրել է իմաստալից ժողովրդավարական բարեփոխումների»։

Սոցիալիստների և դեմոկրատների միությունը ԵՄ արտաքին գործերի նախարարներին անում կոչ է անում ուժեղ, սկզբունքային արձագանք տալ. «Մենք հորդորում ենք Խորհրդին կիրառել թիրախային պատժամիջոցներ բելառուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ընտրությունները կեղծելու, ցուցարարների նկատմամբ բռնության և կամայական ձերբակալությունների համար։ Ինքը՝ Լուկաշենկոն, պետք է Եվրամիությունում ճանաչվի persona non grata։ Չնայած մեր պարտականությունն է նաև ֆինանսապես աջակցել քաղաքացիական հասարակությանը՝ Բելառուսի ռեժիմին պետք է արգելվի ԵՄ-ից ցանկացած ֆինանսավորում ստանալ։ Բացի այդ, ԵՄ-ն պետք է կոչ անի նոր նախագահական ընտրությունների, որտեղ բոլոր թեկնածուները կարող են մրցել ազատ և արդար միջավայրում՝ միջազգային դիտորդների հսկողության ներքո։ Բելառուս ժողովրդի իրավունքն է ընտրել իրենց նախագահին։

Մեր խումբը նաև կոչ է անում վերանայել Արևելյան գործընկերություն ծրագիրը։ Մենք չենք կարող համագործակցել այն երկրների հետ, որտեղ ականատես ենք լինում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների։ Բռնապետները ազատ հասարակությունների թշնամիներն են։ Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում