Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները

Լեհաստանը կֆինանսավորի անկախ բելառուսական լրատվամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԼեհ քաղաքական գործիչը ելույթ է ունեցել Սեյմի պատգամավորների առաջ և պատմել Բելառուսի քաղաքացիական հասարակությանն աջակցության ծրագրի մասին: Մորավեցկին ընդգծել է, որ Բելառուսին հարկավոր է ԶԼՄ-ների բազմակարծություն: Ըստ նրա՝ պետք է լինեն հնարավորինս շատ լրագրողական ալիքներ:

Նշվում է, որ Լեհաստանն արդեն ֆինանսավորում է բելառուսական լրատվամիջոցները: Վերջին տարիներին երկիրն ավելի քան 10 մլն դոլար է տրամադրել «Բելսատ» հեռուստաալիքի գործունեության համար:

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը կոչ էր արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահի կրկնակի ընտրություններ անցկացնել: Նա նաև կոչ էր արել ընտրություններն անցկացնել միջազգային դիտորդների ներկայությամբ և ընդգծել էր, որ դրանք պետք է ազատ ու թափանցիկ լինեն:

Երեկ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքներն է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,1%-ը:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում