Մահացել է Նուրսուլթան Նազարբաևի 29-ամյա թոռը
16/08/2020 16:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 29-ամյա Այսուլթանը, ով մի քանի օրից կդառնար 30 տարեկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդի մոտ սրտի կանգ է եղել: Նա մահացել է Լոնդոնում, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Այսուլթան Նազարբաևը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 26-ին: Նա Ղազախստանի նախկին առաջնորդի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և Ռահաթ Ալիևի որդին է:
Տղան ավարտել է բրիտանական Թագավորական ռազմական ակադեմիան, աշխատել է Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում