Մահացել է Նուրսուլթան Նազարբաևի 29-ամյա թոռը

Մահացել է Նուրսուլթան Նազարբաևի 29-ամյա թոռը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 29-ամյա Այսուլթանը, ով մի քանի օրից կդառնար 30 տարեկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդի մոտ սրտի կանգ է եղել: Նա մահացել է Լոնդոնում, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Այսուլթան Նազարբաևը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 26-ին: Նա Ղազախստանի նախկին առաջնորդի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և Ռահաթ Ալիևի որդին է:

Տղան ավարտել է բրիտանական Թագավորական ռազմական ակադեմիան, աշխատել է Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում