Եվրախորհուրդն օգոստոսի 19-ին Բելառուսում տիրող իրավիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

Եվրախորհուրդն օգոստոսի 19-ին Բելառուսում տիրող իրավիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԵվրոպական խորհուրդն օգոստոսի 19-ին Բելառուսում տիրող իրավիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի, այս մասին այսօր թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է կառույցի ղեկավար Շառլ Միշելը:

«Ես այս չորեքշաբթի ժամը 12։00-ին Եվրախորհրդի անդամների խորհրդակցություն կհրավիրեմ՝ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- գրել է Միշելը։

Կառույցի ղեկավարը գրառման մեջ նշել է, որ Բելառուսի ժողովուրդն իր ապագան որոշելու և ազատորեն իր ղեկավարին ընտրելու իրավունք ունի։

«Ցուցարարների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է»,- ընդգծել է Շառլ Միշելը։

Նրա մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը, իր հերթին, թվիթերյան իր օգտահաշվում մանրամասնել է, որ խորհրդակցությունը տեսահամաժողովի ձևաչափով է անցկացվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում