AM | RU
USD
EUR
RUB

Արայիկ Հարությունյանը պարտավոր է շատ արագ հասկանալ իր խոսնակի սխալի ողջ խորությունը. Մարինե Սուքիասյան

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԱրցախի նախագահի մամուլի խոսնակը երեկ թույլ է տվել հնարավոր ամենակոպիտ սխալներից մեկը։ Հիշեցնենք նրա ձևակերպումը, թե «նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։

Հայաստանյան քաղաքական դաշտի տրամաբանական արձագանքը պետք է լինի՝ պահանջել մամուլի խոսնակի հրաժարականը և, իհարկե, Արցախի նախագահի տարանջատումն այդ ձևակերպումից։

Եթե սա չի արվում ՀՀ քաղաքական դաշտը պետք է հստակ համարժեք վերաբերմունք դրսևորի Արցախի նորընտիր նախագահի հանդեպ. շեշտենք՝ անձնապես նախագահ Արայիկ Հարությունյանի հանդեպ, և ոչ թե Արցախի կամ նույնիսկ՝ ողջ արցախյան իշխանության։

Արցախի նախագահը պարտավոր է շատ արագ հասկանալ իր խոսնակի թույլ տված սխալի ողջ խորությունը։ Սա մեկ նախադասության սխալ չէ. սա մտածողության և հարաբերությունների սխալ է։ Երբևէ նման տրամադրություններ Արցախում չեն եղել. Արցախի նախագահների դռները միշտ բաց են եղել հայաստանյան բոլոր հիմնական քաղաքական ուժերի, հանրային դեմքերի առաջ, և դա եղել է բացառիկ ճիշտ դիրքորոշում։

Արցախի նախագահն այդ սենյակում նստած անձը չէ. Արցախի նախագահը շատ ավելի կարևոր հասկացություն է։ Դա միլիոնավոր մարդկանց հայերի և ոչ միայն պայքարի, ներդրումի, զրկանքների, կյանքերի և մահվան արդյունքում անկախություն ստացած և հիմա դրա համար կռվող պետության՝ այս պահին ժամանակավոր առաջին դեմքն է։ Բոլոր պաշտոնները ժամանակավոր են։

Արցախից նույնպես պետք է հնչեն դատապարտող ձայներ. նաև այդպես են կայանում պետությունները։

Կարելի է նաև հարցեր ուղղել Արցախի նախագահին՝ իսկ Նիկոլ Փաշինյանին չընդունող գործարարներից ներդրումներ ընդունելո՞ւ եք , թե՞ ոչ, իսկ Փաշինյանի վարած քաղաքականությունը չընդունող բանկիրներից վարկեր վերցնելո՞ւ եք, թե՞ ոչ։ Արցախի զարգացման առաջարկներ, մտահոգություններ լսելու՞ եք Փաշինյանի հետ չհատվող հայացքներ ունեցող գործիչներից։ Նվիրատվություններ ընդունելու՞ եք քաղաքական այլ հայացքներ ունեցող բարեգործներից։ Ձեզ բուժող բժիշկներից է՞լ եք ճշտելու Փաշինյանի ու նրա թիմի հետ ունեցած հարաբերությունները։ Իսկ Փաշինյանին մերժող երաժիշտներին, մտավորականներին Արցախում թույլ տալո՞ւ եք ելույթներ ունենալ ...

Սրանք հարցեր են, որոնք, իհարկե, պետք է չհնչեին։ Հիմա էլ կա նման հնարավորություն։ Դրա համար պետք է լինի հստակ քաղաքական արձագանք Երևանից և հստակ քայլեր նախագահ Ա. Հարությունյանի կողմից։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս
«Շահումյանցի Ժիրոյին», «Կիլիկիացի Հարութին» ու «Պզեին» մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ազատվել է աշխատանքից Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով Հենրիխ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից 47 համարի ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով Ոչխա՛ր, անասո՛ւն, քո ծնողն ա անտակտ ոչխարը․ կռիվ հանձնաժողովի նիստում ՄԻՊ-ը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանցի զինծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ Մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Մերուժանը Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ» Փնտրվում է նախագահ․ իշխանության անդամները ցայտնոտի մեջ են․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. «Իրավունք» ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ․ «Ժողովուրդ» Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս․ «Հրապարակ» Նոր փոփոխություն՝ հեղուկ գազի լցակայաններում․ «Ժողովուրդ» Երևանի և 2 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ Մահացել է Ալիևի թիկնազորի պետը Գերմանիան և Հունաստանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականների նախապատրաստմանը Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի Ջրականի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն ՀՀ զինված ուժերը համալրվել է դեսանտային նոր ուղղաթիռներով Երևանից լավ լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ․ Ալիև ՌԴ-Ուկրաինա հակամարտության դեպքում Խորվաթիան հետ կկանչի իր զինծառայողներին ՆԱՏՕ-ից ՌԴ արևմտյան ռազմական օկրուգը ուժեղացրել է հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Նիդերլանդներն իր դիվանագետներին առաջարկել է կամավոր լքել Ուկրաինան Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը կարող է նոր պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել Հարավային Կովկասում Պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրները «փակելու» համար դրանք անվանել քաղաքական Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով Սյունիքի մարզը կարող է դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան Ձեռքբերման ժամանակ հրթիռներն արտադրող երկրում գտնվել են շահագործման և պահպանման ժամկետում Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը». «Հրապարակ» Հայ-թուրքական հարաբերությունների հարցով ԱԳՆ-ն գործընթացից դուրս է մնացել. «Փաստ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan