Ճապոնացի վարակաբանները զգուշացրել են կորոնավիրուսի համավարակի երրորդ և չորրորդ ալիքների մասին

Ճապոնացի վարակաբանները զգուշացրել են կորոնավիրուսի համավարակի երրորդ և չորրորդ ալիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ճապոնիայի վարակաբանների գիտական միության աշխատակիցները հայտարարել են, որ երկիրն ու Տոկիոն այժմ կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքի պիկին են գտնվում, սակայն հնարավոր է, որ երրորդ ալիք նույնպես լինի, այս մասին հայտնում է nhk.or.jp կայքը։

«Ենթադրվում է, որ սրան երրորդ ու չորրորդ ալիքները կհետևեն, ստիպված կլինենք համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն»,- հայտնել է միության ղեկավար Կաձուհիրո Տատեդին։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ճապոնիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58,5 հազար դեպք։ Համավարակի սկզբից հիվանդությունից ապաքինվել է 43.000, մահացել՝ 1148 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում