Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 33 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 114 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8797 փորձանմուշի հետազոտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում