Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները

Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Գրոդնոյում անցկացվող ցույցի ընթացքում, հանձնարարել է օգոստոսի 24-ից փակել գործադուլներ անող բոլոր հիմնարկությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունների արդյունքներով վերընտրված նախագահը նշել է, որ ավելի ուշ «կհասկանան, թե այդ հիմնարկություններոմ ում աշխատանք կառաջարկեն»։

Բելառուսական մի շարք հիմնարկություններ ավելի վաղ հաղորդել էին, որ իրենց աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ կանգնեցված է ձեռնարկությունների արտադրական գորունեությունը։ Դրան հակառակ՝ երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի խոսքով՝ տնտեսության խթանիչ ուժ համարվող բոլոր կազմակերպություններն այժմ աշխատում են նահանգային ռեժիմով։

Աղբյուրը մանրամասնում է, որ Ժողովրդավարական արհմիությունների բելառուսական կոնգրեսում արդյունաբերական հսկաները գործադուլի հանձնաժողովներ են ստեղծում, իսկ Գործադուլի ազգային հանձնաժողովի ձևավորումը մոտ ապագայում կլինի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լուկաշենկոն երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունից պահանջել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկրի դեմ օգտագործում են «գունավոր հեղափոխությունների» սցենարները՝ կիրառելով արտաքին գործոնը:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։ Ինչպես հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը, անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ:

Պաշտոնապես հաստատվել է 3 մարդու մահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում