Գազատարի պայթյունի հետևանքով Սիրիան առանց էլեկտրականության է մնացել (լուսանկարներ, տեսանյութ)

Գազատարի պայթյունի հետևանքով Սիրիան առանց էլեկտրականության է մնացել (լուսանկարներ, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԴամասկոսի շրջանում գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի պետական հեռուստատեսությանը հղումով:

«Դամասկոսի նահանգում Ալ-Դումեյրի և Ադրայի շրջանների միջև ընկած Արաբական գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել»,– նշել է երկրի էլեկտրաէներգիայի նախարար Զուհեյր Հարբութլին։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի Ղանեմը հայտարարել է, որ երկրի հարավային շրջանները մատակարարող գազատարի պայթյունը «հնարավոր է՝ ահաբեկչական գործողություն լինի»։

Նախարարն ընդգծել է, որ պայթյունի հետևանքով շարքից դուրս է եկել երեք կայան, և հավելել, որ մասնագետներն աշխատում են առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։

«Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել են Դամասկոսի կենտրոնում, իսկ մնացած շրջաններում աստիճանաբար կվերականգնվի»,- հայտարարել է Ղանեմը և ընդգծել, որ տեխնիկական անձնակազմը պայթյունից հետո առաջին իսկ պահերից վերականգնման աշխատանքներ է իրականացնում:

Взрыв на газопроводе в Дамаске: половина Сирии осталась без света

Вся Сирия осталась без электричества после взрыва под Дамаском | В ...

Հետևեք մեզ նաև Telegram-ում