Թուրքիան ռազմածովային վարժանքներ կանցկացնի հունական Կրետե կղզու հարավում

Թուրքիան ռազմածովային վարժանքներ կանցկացնի հունական Կրետե կղզու հարավում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Թուրքիան օգոստոսի 25-ին հայտարարել է հունական Կրետե կղզու հարավում թուրքական և դաշնակից երկրների (ՆԱՏՕ) ռազմանավերի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու մասին: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Թուրքիայի պաշտպանության նախարարարությունը, գրում է ermenihaber-ը։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Թուրքական և դաշնակից երկների ռազմածովային ուժերի նավատորմի նավերը 2020թ. օգոստոսի 26-ին Արևելյան Միջերկրականում փոխգործակցության և համակարգման բարելավման նպատակով համատեղ կանցկացնեն կարճաժամկետ անցումային դասընթացներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Կատելորիզո (Մեիս) կղզու շրջակայքում սեյսմիկ հետազոտություններ անցկացնելու մասին Navtex-ի (նավիգացիոն տելեքս) ծանուցագիր էր հրապարակել, ինչին ի պատասխան Հունաստանը նոր «Navtex» հրապարակեց: Նշյալ ծանուցագրով Հունաստանը մինչև օգոստոսի 27-ը սեյսմիկ հետազոտություններ է իրականացնելու հունական Կրետե, Կարպատոս, Հռոդոս կղզիների շրջակայքում և Կատելորիզո կղզու հարավում:

Նշենք, որ վերջին օրերին հույն-թուրքական հարաբերությունները առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական «Oruç Reis» նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։

Լարվածության թուլացման համար Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասը օգոստոսի 25-ին կմեկնի Աթենք և Անկարա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում