AM | RU
USD
EUR
RUB

Քաղաքացիական հասարակության ազգայնացումը…

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՏարիներ շարունակ շատ հանրային-քաղաքական գործիչներ մատնացույց են արել հայ «քաղաքացիական հասարակության» շինծու լինելը։ Շատ են (և շատ դեպքերում արդարացված) պնդումները, որ Հայաստանում խիստ արհեստական հիմքերի վրա դրված քաղաքացիական հասարակությունը չի ծառայում ՀՀ պետական և հայ ազգային շահերին, այլ հիմնականում կատարում է միջազգային գրանտատուների գրանտային պատվերները և ծառայություններ է մատուցում տարաբնույթ խմբերի և հաճախ նույնիսկ մեր պետության թշնամիներին։ Շատ դեպքերում այս պնդումներին հակասելը քիչ է որ անշնորհակալ գործ է, նաև ազնիվ չէ, որովհետև դրանք հիմնականում արդարացված և փաստարկված են։

Բայց եկե՛ք այսօր ուշադրություն դարձնենք քիչ այլ հարցի և հետևանքները քննարկելու փոխարեն՝ քննարկենք հիմնական պատճառները։

Առաջին և խորքային հարցը, որ առաջանում է, այն է, թե ի՞նչ է արվում վերջին երեսուն տարիներին՝ քաղաքացիական հասարակությունն ազգայնացնելու ուղղությամբ։ Այս հարցը իր հերթին ունի երկու հիմնական ենթահարց. ինչ ֆինանսներ են ներդրվել այդ ուղղությամբ և գաղափարական ի՞նչ հենք է կառուցվել դա զարգացնելու համար։

Անդրադառնալով առաջին հարցին՝ կարելի է միանգամից ընդգծել, որ ֆինանսական միջոցներ գրեթե չեն հատկացվել, իսկ եթե նույնիսկ որոշ դեպքերում հատկացվել են, դրանք հիմնականում ճիշտ չեն կառավարվել ու չեն ծառայել այս նպատակին։ Միջազգային ֆոնդերից սնվող հիմնադրամները ներգրավել են անգամներով ավելի շատ միջոցներ, քան տեղական հիմնադրամները և արդյունքում ստացել վերահսկողություն քաղաքացիական-հասարակական դաշտում։ Շատերը կարող են պնդել, որ Հայաստանում չկան բավարար միջոցներ, բայց ցանկացած մեդիագրագետ ու տրամաբանող անհատ, թերևս, կարող է ինքն իր համար հերքել նմանաբովանդակ պատասխան-պատճառաբանությունը։ Ֆինանսական պարտությունն այսքան ցավոտ հետևանքներ չէր ունենա, եթե դրան փոխարիներ գոնե գաղափարական-ինտելեկտուալ աշխատանքը։ Այսպիսով, եթե միջազգային ֆինանսավորմամբ հկ-ները տարեկան մի քանի անգամ (առնվազն) կազմակերպում են բազմաբովանդակ սեմինարներ, դասախոսություններ, ծրագրեր, իրենց անդամներին տալիս են միջազգային հարթակներում ինքնադրսևորվելու հնարավորություն, տեղական կազմակերպությունները բավարարվել/ում են տարեկան մի քանի լուրջ ծրագրով, որոնցից որոշներն էլ՝ աչքի են ընկնում գռեգիկ պաթոսով ու հաճախ վանում նույնիսկ ազգային-պահպանողական գաղափարներ կրող անհատներին։

Համաձայնեք՝ շարքային երիտասարդի համար, ով դպրոցական տարիքից չի ստացել ազգային դաստիարակություն, այս միջազգային ծրագրերը բավականին գրավիչ են։ Հաճախ նույնիսկ «խափվում են» երիտասարդներ, ովքեր ազգային մտածողության բավականին մեծ բազա ունեն։

Որպես եզրակություն ճիշտ կլինի ընդգծել. կարելի է անվերջ կռիվ տալ կասկածելի, հաճախ հակահայկական օրակարգեր առաջ տանող գրանտային կազմակերպությունների դեմ։ Բացառված չէ, որ այդ «կռվում» հնարավոր լինի գրանցել հաջողություններ, բայց քանի դեռ դրանց այլընտրանքը ստեղծված չէ, քանի դեռ չկա ազգային հակակշիռ, քանի դեռ քաղ. հասարակությունը ազգայնացնելու հրամայականը գիտակցված չէ, վերջնական հաղթանակի մասին խոսելն անիմաստ է։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Լրահոս
Լյուքսեմբուրգը 100 հազար եվրո է տրամադրում ԼՂ-ում տուժած անձանց օգնելու համար Ռուսաստանը Սիրիայում իր հուժկու ավիահարվածներով ԼՂ հակամարտությանն առնչվող «մեսիջ» է հղում Թուրքիային. TRT «ԼՂ-ում մարտերը շարունակվում են, դա ափսոսանքի և անհանգստության տեղիք է տալիս»․ Պեսկով Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել Իսրայելը կարող է գնել ԱՄՆ-ի զինանոցի ամենահզոր ոչ միջուկային ռումբը․ լրատվամիջոցներ Ալիևը հայտարարել է առանց նախապայմանների Մոսկվայում Փաշինյանի հետ բանակցելու պատրաստակամության մասին Ստեփանակերտի հանրապետական ծննդատունը հրետակոծությունից հետո (տեսանյութ) Ռուսական ռազմական ինքնաթիռները Սիրիայի կենտրոնական մասում պայթեցրել են ԻՊ-ի թաքստոցները Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Կորոնավիրուսից մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արցախի ՊՆ-ն հրապարակել է ևս 59 զոհի անուն Հրետակոծվում է Շուշին. կա զոհ և վիրավորներ Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիային մեղադրել է Անկարային գումար և զենք տրամադրելու համար Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ Ֆրանսիայում հայերը ճանապարհ են փակել, միջադեպ եղավ նրանց ու թուրք քաղաքացու միջև. ուղիղ Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾ Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները շարունակում են լայնածավալ հարձակումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 դեպք Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները (տեսանյութ) Հայկական կողմն առավոտյան ևս մեկ ԱԹՍ է խոցել․ ՊՆ մամուլի խոսնակ Կանադայի Սենատում ներկայացվել է նախագիծ՝ Արցախի ճանաչման համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Պուտինը հիշեցրել է՝ մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Իրավիճակը Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Ջալալ Հարությունյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը «Ժողովուրդ»․ Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր ԱԺ-ում կհանդիպի արցախցի կանանց «Փաստ». Թուլանալու, ընկրկելու, թևաթափ լինելու իրավունք չունենք, տղերքը մեզ չեն ների «Ժողովուրդ». Ուշագրավ փաստեր. ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվելու «Փաստ». Տասը չափել, մեկ կտրել, առավել ևս՝ պատերազմական իրավիճակում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը «Հրապարակ». Ո՞վ սպանեց Արմենակ Արմենակյանին «Հրապարակ». ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վաղը պետք է Ժնևում որոշեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը «Փաստ». Հավանական է ձևավորվի լայն ձևաչափով հակաթուրքական կոալիցիա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 28 Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Երևանի և Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտման պատճառով Այսօր ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի հրթիռակոծման վերաբերյալ. ՀՀ ԱԳՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan