Էրդողանը և Թրամփը քննարկել են միջերկրածովյան խնդիրները

Էրդողանը և Թրամփը քննարկել են միջերկրածովյան խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.amԹուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Միջերկրական ծովում: Ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության, նման տեղեկություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Ըստ հաղորդագրության, Էրդողանը Թրամփին ասել է, որ Թուրքիան պատասխանատվություն չի կրում Արևելյան Միջերկրական ծովում առկա լարվածության համար և հակասությունները լուծելու համար կողմնակից է երկխոսությանը:

Անկարան իր հետազոտական Oruc Reis նավը ուղարկել էր Արևելյան Միջերկրական ծովի վիճելի ջրեր, ինչը հանգեցրել է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների սրմանը: Աթենքը ապօրինի էր անվանել տարածք թուրքական նավի մուտքը:

Թուրքիան և Հունաստանը տրամագծորեն հակառակ կարծիքի են ածխաջրածիններով հարուստ ստորջրյա տարածքների սահմանների հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում