Թուրքիան մեղադրում է Ֆրանսիային Միջերկրական ծովում իրավիճակը լարելու մեջ

Թուրքիան մեղադրում է Ֆրանսիային Միջերկրական ծովում իրավիճակը լարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.amՓարիզն մեծացնում է արևելյան Միջերկրական ծովի լարվածությունը, որտեղ առանց այն է անհանգիստ վիճակ է: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ այդ մասին հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ինչպես հաղորդում է «Անատոլու» գործակալությունը, Աքարը մեղադրել է Ֆրանսիային զորավարժություններ անցկացնելու պատրվակով Կիպրոսում ինքնաթիռներ տեղակայելու մեջ: Ըստ նրա, Ֆրանսիայի նման գործողությունները հակասում են 1960-ին կնքված պայմանագրերին:

«Ֆրանսիան, որը Կիպրոսի երաշխավորը չէ, այդպիսի վերաբերմունքով արևելյան Միջերկրական ծովում լարվածության համար պատասխանատու հունական կիպրացիներին վտանգավոր կերպով խրախուսում է էլ ավելի սաստկացնել լարվածությունը»,- մեջբերում է գործակալությունը Աքարի խոսքերից:

Ավելին, Աքարը նշել է, որ Ֆրանսիան նպաստում է լարվածության էլ ավելի մեծացմանը՝ Հունաստանի, Կիպրոսի և Իտալիայի հետ միասին մասնակցելով տարածաշրջանում անցկացվող զորավարժություններին:

«Հավատալ, որ զորավարժությունների և նմանատիպ գործողությունների օգնությամբ հնարավոր է խաթարել թուրքական զինված ուժերի գործողությունները, դա ոչ այլ ինչ է, քան անիրականանալի երազանք», – շեշտել է երկրի պաշտպանության նախարարը:

Աքարը նշել է, որ արևելյան միջերկրածովյան խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, հակառակ դեպքում հնարավոր է բախվել «անցանկալի» հետևանքների:

Նա հայտնել է, թե՝ որևէ մեկի հողի կամ ջրերի հետ կապված Անկարան որևէ մտադրություն չունի, բայց վճռական է և ունակ է պաշտպանել իր իրավունքներն ու շահերը:

Անկարան հայտարարել է, որ սեպտեմբերի 1-2-ին հրետանային զորավարժություններ կանցկացնի արևելյան Միջերկրական ծովում, որը կլինի վերջինը զորավարժությունների շարքում, որոնք մեծացրել են լարվածությունը Հունաստանի հետ:

Չորեքշաբթի Հունաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է արևելյան Միջերկրական ծովում Ֆրանսիայի, Իտալիայի և Կիպրոսի հետ համատեղ զորավարժությունների սկսման մասին:

Կիպրոսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան և Հունաստանը զորավարժությունների վայրում տեղակայելու են ռազմական ինքնաթիռներ և ռազմանավեր, իսկ Կիպրոսը կօգտագործի ՀՕՊ համակարգը՝ իր հնարավորությունները ստուգելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում