Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ առաջնորդներից մեկը

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ առաջնորդներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԹուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Իսլամական պետության ղեկավարներից մեկին: Լուրը հայտնել է «Anadolu»- ն՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությունը:

Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է դիվերսիոն գործողությունների ծրագիր:

«Ձերբակալվել է Թուրքիայում այսպես կոչված ԻՊ ահաբեկչական կազմակերպության առաջնորդը»,- Թուրքիայի ՆԳ նախարարի խոսքերը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում