Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին: Լրագրողը հարցրել և ստացել է Հայաստանի երկրորդ նախագահի տեսակետները քաղաքականություն վերադարձի, «թավշյա հեղափոխության» պատճառների, Բելառուսում իրավիճակի, Ադրբեջանի հետ հակամարտության, Արցախի խնդրի կարգավորման, Սերժ Սարգսյանի, Հայաստանի տնտեսության ու առաջիկա ծրագրերի մասին:

Հարցազրույցի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս իրավիճակին:

«Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որն այսօր է հնչեցվում, ես չեմ տեսնում այն ուղին, որով հնարավոր է հակամարտության կարգավորումը: Լեռնային Ղարաբաղի գոյության իրավունքներն անվիճելի են: Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա փաստ է: Երկրորդը Լեռնային Ղարաբաղի գոյության իրավական հիմքերն են: ԽՍՀՄ-ում ինքնավար հանրապետությունները իրավունք ունեին հանրաքվեի միջոցով որոշելու իրենց ճակատագիրը: Եվ երրորդ՝ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե 30 տարվա փաստացի գոյությունն է, որը պաշտոնական Բաքուն փորձում է հերքել»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում