AM | RU
USD
EUR
RUB

Մարինե Սուքիասյան. Չե Գևարայից մինչև Չեռնենկո

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱյլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանն իր հոդվածում գրում է.

««Չե Գևարա» սինդրոմը, պայմանական ասած, այն ահռելի սպասումն էր, որ կար հասարակության մեջ 2018-ին՝ փոփոխությունների, ավելի արդար կյանքի։
Իշխանության եկածները քայլում էին փողոցներով, նստում մետրո, շփվում մարդկանց հետ, միասին խոսում նոր Հայաստանի մասին:

Չեռնենկոյացումը սկսվեց շատ արագ ու սկիզբ առավ կենցաղից՝ կառավարական ամառանոցներ, թանկ սպասարկող մեքենաներ, ուղղաթիռ, թանկ կենցաղ։ Առաջին դեմքի կենցաղային դավանափոխությունը թիմն ընկալեց որպես լավ ապրելու թույլտվություն։

Երևանի փողոցները նրանց համար դարձան օտար՝ ի՞նչ քայլել, ի՞նչ շփվել։ Նրանք փակվեցին իրենց աշխատասենյակներում, սկսեցին ստանալ բարձր պարգևավճարներ, սկսեցին լավ ապրել։

Առաջին դեմքին այդ ընթացքում սկսեց արդեն չբավարարել կառավարական ամառանոցների վիճակը, և բյուջեից ահռելի գումար դուրս գրվեց դրանց վերանոգորոգման համար։ Հետո լիդերին պետք եկավ նոր ինքնաթիռ։ Շքախումբը նրան չէր ընդդիմանում, չէր ասում՝ գուցե պետք չէ՞, չէ՞ որ հեղափոխականությունն այդպես շատ արագ է վերածվում նոմենկլատուրային ճոխության։ Շքախումբը չէր ասում, որովհետև նախ՝ օգտվում էր լիդերի ճոխությունը սպասարկելու փուլում, հետո էլ՝ դա ուղիղ ինդուլգենցիա էր համարում իր համար՝ նույնը անելու։

Շքախումբը երկու տարի անց այլևս մետրո չի նստում. թերևս միայն մտքում՝ Աջափնյակի չկառուցված նոր կայարանից։

Կեցությունը շատ արագ է փոխում գիտակցությունը։ Երկրի Չեռնենկոյացման ամենամեծ ցուցանիշը սուտն է. Հայաստանում սուտը հասել է ահռելի չափերի։ Թե՛ լիդերը, թե՛ թիմը սուտն այլևս կոմֆորտ միջավայր են համարում։

Սուտ տնտեսական աճ, սուտ նախագծեր, սուտ հաջողություններ, սուտ խոստումներ, սուտ հայտարարություններ։ Աղքատ երկրում ճոխ կենցաղն ու սուտ միշտ իրար հետ են։ Սուտ պայքար՝ covid-ի դեմ, երբ հնչող պաշտոնական քայլերին ի հակակշիռ մենք տեսնում ենք լրիվ հակառակ կյանք՝ լեփ լեցուն ավտոբուսներ, անտերության թողնված երեխաներ, դեղի փող չունեցող տասնյակ հազարներ, վիրուսի բնականոն թուլացում, ամենօրյա մահեր...

Այս վիճակիերրորդ մշտական ուղեկիցը գործի տապալումն է՝ տնտեսական, առողջապահական ու հանրային կյանքի բազմաթիվ ոլորտներում։
Որևէ Չեռնենկոյացում լիակատար չի լինի, եթե իշխանությունըչի սկսում բաժանել մեծաքանակ մեդալներ, շքանշաններ։Բայց նա դրանով չի կարևորում ուրիշների արժանիքը, ուրիշների արածը։ Նա դրանով թաքցնում է իր չարածը, իր լճացումը:

Չե Գևարայից մինչև Չեռնենկոյացում արագընթաց պրոցեսում գիտե՞ք ումն է ամենամեծ մեղավորությունը. շքախմբինը։ Համաշխարհային պատմության հարցը, թե թագավո՞րն է ընտրում շքախումբ, թե՞ շքախումբն է ստեղծում թագավորին հայաստանյան փոքր մասշտաբներում այնքան էլ սուր չէ։ Եթե այս երկու տարիներում Փաշինյանի շքախմբում լինեին հրապարակային չհամաձայնողներ, առարկողներ, ապա հավանորեն կլիներ ուրիշ լիդեր, ուրիշ Հայաստան։ Մեկ հոգու «կանգ առ»-ը քիչ էր։ Իհարկե, նա լուծեց անհատական արժանապատվության և անձնական հեռանկարի խնդիրը, բայց շքախումբը շարունակեց քվեարկել «Մեկի ցանկությունն ավելին է, քան 88-ինը» սկզբունքով, դատախազներն ու քննիչներն էլ սկսեցին հետապնդել նրանց, ում այդ մեկը մատնանշում էր։ Շատ կարևոր է հիշել, որ կանգ առնել միշտ հնարավոր է, գոնե՝ անհատական մակարդակով։ Կանգ առի գաղափարը դրանով է կենսունակ։

Չեռնենկոյացման փուլի պատկերի ամբողջականացման համար պակասում է վերջին շտրիխը։ Ցանկացած չեռնենկոյական իշխանության մեջ մի պահից լինում են մարդիկ, ձևավորվում են շրջանակներ,որոնք հասկանում են իրավիճակի անհեռանկարայնությունը, որոնք իրենց էությամբ ուզում են լրիվ հակառակը՝ գոնե սեփական շահերից ելնելով։ Այդ փուլը սարերի հետևում չէ»։

Լրահոս
Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը Սարիբեկն ու Գևորգը կամ յոթ «իսկ» «Ժողովուրդ»․ Պատգամավորներին զենքե՞ր կբաժանվեն «Հրապարակ»․ Մեր իրական և առավել ամոթալի պարտությունն սկսվել է նոյեմբերի 9-ից հետո «Ժողովուրդ»․ Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել «Փաստ»․ «Սորոսականները» հրահանգ ունեն ակտիվանալու անվտանգային հարցերում «Ժողովուրդ»․ Ինչու քաղաքապետի մշտական արձակուրդը դադար չունի «Փաստ»․ Փաշինյանը հույս ունի կեղծ ընդդիմություն ձևավորել արտահերթ ընտրությունների անցկացման համար «Հրապարակ»․ Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիևը «Փաստ»․ Փաշինյանը հրահանգել է շրջանառության մեջ դնել հասարակության ականջը շոյող նախագծեր «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին փոխարինող հավանական թեկնածուները «Հրապարակ»․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կհեռանա պաշտոնից. ո՞վ կփոխարինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 16 Թրամփը 4 օրից կլքի Սպիտակ տունը՝ առանց Բայդենին դիմավորելու Ռուսաստանում շարունակում են առգրավել հայկական համարանիշով մեքենաները Նմաններին բոմժ կոչելն էլ է հաճոյախոսություն Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են. Լենա Նազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan