Պիկասոյի նկարը վնասած վանդալը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման

Պիկասոյի նկարը վնասած վանդալը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am20-ամյա վանդալ Շաքիլ Ռայան Մեսսին, ով 2019-ի վերջին վնասել էր Պիկասոյի նկարը Թեյթ Մոդեռնում, դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման: «Կնոջ կիսանդրին» (1944) նկարն այժմ պետք է վերականգնման ենթարկվի, որի արժեքը գնահատվում է 350,000 ֆունտ:

artguide.com-ի հաղորդմամբ, ինքը՝ Շաքիլ Ռայան Մեսսին, որը կոտրել էր պաշտպանիչ ապակին և վնասել նկարը, որը գնահատվում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ, պնդում է՝ դա պերֆորմանս էր: Մասնավոր հավաքածուի այս նկարը Թեյթ Մոդեռնին տրամադրել է երկար ժամանակով։ Նկարում պատկերում է նկարչի մուսա Դորա Մաարը:

Դատավճիռ կայացնելիս դատավորը հաշվի է առել «ազդեցությունը հասարակական կարծիքի վրա և այս հանցագործության լրջությունը, նաև մյուսներին նման վարքից հետ պահելու անհրաժեշտությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում